Հայնրիխ Գոտֆրիդ Կոխ (Koch) (1703[1], Գերա, Գերմանիա - հունվարի 3, 1775(1775-01-03)[2], Բեռլին, Պրուսիայի թագավորություն), գերմանացի դերասան, թատերական գործիչ։ Գերմանական թատրոնում հաստատել է զինգշպիլ ժանրը։ 1758 թվականին գլխավորել է Շյոնեմանի խումբը Լյուբեկում, 1764-1775 թվականներին՝ Լայպցիգի, Դրեզդենի, Վայմարի և Բեռլինի (1771-1775) թատերախմբերը։ 1771 թվականին, Բեռլինում հիմնել է «Թատերական էստրադա» թատրոնը, բեմադրել Գյոթեի «Գյոց ֆոն Բեռլիխինգեն» դրաման։ Հայնրիխ Կոխը նպաստել է Գերմանիայում ազգային մշտական թատրոնի ձևավորմանը։