Հայկ Գալստյան
Հայկ Գալստյան | |
---|---|
Ծնվել է | 1923 |
Ծննդավայր | Մեղրու շրջան |
Մահացել է | 1943 |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Մասնագիտություն | բանաստեղծ և մանկավարժ |
Պարգևներ և մրցանակներ |
Հայկ Խաչատուրի Գալստյան (գրական անունը՝ Հայկ Շերաս, 1923, Մեղրու շրջան - 1943), հայ բանաստեղծ, մանկավարժ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայկ Գալստյանը ծնվել է 1923 թվականին, Մեղրու շրջանի Վանք գյուղում։ Ավարտել է Լիճքի միջնակարգ դպրոցը, այնուհետև՝ Երևանի մանկավարժական ուսումնարանը։ Աշխատել է Կալեր գյուղի դպրոցում։ 1941 թվականին կամավոր մեկնել է գործող բանակ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) ճակատամարտերին մասնակցել է Հյուսիսային Կովկասից մինչև Ուկրաինա և հերոսաբար զոհվել 1943 թվականի սեպտեմբերին[1][2]։
Գրական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բանաստեղծություններ գրել է ուսանողական տարիներից սկսած։ Բանաստեղծ Սաղաթել Հարությունյանը դրական է արտահայտվել դրանց մասին։ Բազմաթիվ բանաստեղծությունների հեղինակ է։ Գալստյանի բանաստեղծությունները և ռազմաճակատից ուղարկված նամակները գրված են հայրենասիրական ոգով[1]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարտերում ցուցաբերած արիության համար պարգևատրվել է «Խիզախության համար» մարտական մեդալով[1]։
Այլ տեղեկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]1976 թվականին Դոնեցկի մարզի Տիմիրյազևի անվան սովխոզի տարածքում Լենինական քաղաքի «Կայծ» ակումբի կարմիր հետախույզներն իրենց հերթական արշավի ժամանակ հայտնաբերել են Հայկ Գալստյանի շիրիմը[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի ուսուցիչները Մեծ հայրենականում։ 3 գիրք։ Հարությունյան, Աշոտ Հովսեփի, Մելքումյան, Հայկազ Ստեփանի, Սուքիասյան, Աղվան Ղազարի։ Երևան, «Լույս», 1987:
- ↑ «ԳԱԼՍՏՅԱՆ ՀԱՅԿ ԽԱՉԱՏՈՒՐԻ». ԶԱՆԳԵԶՈՒՐ (ռուսերեն). 2010 թ․ ապրիլի 28. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 26-ին.