Հայկ Գալստյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայկ Գալստյան
Ծնվել է1923
ԾննդավայրՄեղրու շրջան
Մահացել է1943
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունբանաստեղծ և մանկավարժ
Պարգևներ և
մրցանակներ
«Խիզախության համար» մեդալ (ԽՍՀՄ)

Հայկ Խաչատուրի Գալստյան (գրական անունը՝ Հայկ Շերաս, 1923, Մեղրու շրջան - 1943), հայ բանաստեղծ, մանկավարժ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկ Գալստյանը ծնվել է 1923 թվականին, Մեղրու շրջանի Վանք գյուղում։ Ավարտել է Լիճքի միջնակարգ դպրոցը, այնուհետև՝ Երևանի մանկավարժական ուսումնարանը։ Աշխատել է Կալեր գյուղի դպրոցում։ 1941 թվականին կամավոր մեկնել է գործող բանակ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) ճակատամարտերին մասնակցել է Հյուսիսային Կովկասից մինչև Ուկրաինա և հերոսաբար զոհվել 1943 թվականի սեպտեմբերին[1][2]։

Գրական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանաստեղծություններ գրել է ուսանողական տարիներից սկսած։ Բանաստեղծ Սաղաթել Հարությունյանը դրական է արտահայտվել դրանց մասին։ Բազմաթիվ բանաստեղծությունների հեղինակ է։ Գալստյանի բանաստեղծությունները և ռազմաճակատից ուղարկված նամակները գրված են հայրենասիրական ոգով[1]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտերում ցուցաբերած արիության համար պարգևատրվել է «Խիզախության համար» մարտական մեդալով[1]։

Այլ տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1976 թվականին Դոնեցկի մարզի Տիմիրյազևի անվան սովխոզի տարածքում Լենինական քաղաքի «Կայծ» ակումբի կարմիր հետախույզներն իրենց հերթական արշավի ժամանակ հայտնաբերել են Հայկ Գալստյանի շիրիմը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի ուսուցիչները Մեծ հայրենականում։ 3 գիրք։ Հարությունյան, Աշոտ Հովսեփի, Մելքումյան, Հայկազ Ստեփանի, Սուքիասյան, Աղվան Ղազարի։ Երևան, «Լույս», 1987:
  2. «ԳԱԼՍՏՅԱՆ ՀԱՅԿ ԽԱՉԱՏՈՒՐԻ». ԶԱՆԳԵԶՈՒՐ (ռուսերեն). 2010 թ․ ապրիլի 28. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 26-ին.