Jump to content

Հայաստանի հանրային խորհուրդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայաստանի Հանրային խորհուրդը, (ՀԽ) Հայաստանի նախագահի կողմից կազմավորվող ապաքաղաքական, խորհրդակցական մարմին, որի նպատակը ժողովրդավարական համակարգի զարգացմանը պետական իշխանության մարմինների ու քաղաքացիների, հասարակության և իշխանության միջև երկխոսության ու վստահելի գործընկերային հարաբերությունների ձևավորմանը, հասարակական վերահսկողության իրականացմանը, ինչպես նաև մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքների ու ազատությունների ապահովմանը նպաստելն է։

Հայաստանի հանրային Խորհուրդը ստեղծվել է 2008 թվականի հուլիսի 12-ին, կանոնադրությունը և առաջին 12 անդամների կազմը հաստատվել է 2009 թվականի մարտի 11-ին, մայիսի 29-ին ամրագրվել է Հայաստանի նախագահի հրամանագրով։

ՀԽ-ի որոշմամբ՝ փորձաքննություն է իրականացվում Հայաստանի օրենքների և սահմանադրության մեջ փոփոխություններ կամ լրացումներ նախատեսող՝ գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության, սոցիալական ապահովության, բնապահպանության և մարդու իրավունքների, հասարակական անվտանգության ու կարգի պահպանման բնագավառներում պետական քաղաքականության նախագծերի վերաբերյալ։

Անդամները[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀԽ-ն կազմված է 36 անդամից, որոնցից 12-ին նշանակում է Հայաստանի նախագահը, 12-ին ընտրում են հանձնաժողովները։ Հետագայում 24 անդամից յուրաքանչյուրն առաջադրում է ՀԽ-ի մեկական թեկնածու, որոնցից առավել շատ ձայներ ստացած 12 անձի առաջարկվում է անդամակցել ՀԽ-ին։ Ներկայումս ՀԽ-ում գործում են 66 ենթահանձնաժողով և բազմաթիվ աշխատանքային խմբեր։ 12 ոլոր-տային հաձնաժողովներում ընդգրկված 1950 անդամները ներկայացնում են ավելի քան 1200 հասարակական կազմակերպություններ, միություններ, ընկերակցություններ և հիմնադրամներ։ Այս հանձնաժողովներում ընդգրկված են գիտական 329 թեկնածու և 129 դոկտորր, պրոֆեսոր։ Մարզերը ներկայացված են 422 անդամով (21,7 %), կանայք՝ 635- ով (32,7 %)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։