2005 թվականին Համլետ Մխիթարյանը կարող էր պայմանագիր կնքել շոտլանդական «Հարթս» ակումբի հետ, սակայն դա այդպես էլ տեղի չի ունեցել։ 2006 թվականի հոկտեմբերին նա պայմանագիր է կնքել Թեհրանի ՊԱՍ ակումբի հետ, որը հանդես էր գալիս Իրանի առաջնության բարձրագույն լիգայում։ Առաջնության ավարտից հետո Մխիթարյանը տեղափոխվել է մայրաքաղաքային «Ռահ Ահան» ակումբ։ Երկու մրցաշրջան հետո նա ընդունել է Երևանի «Բանանցի» առաջարկն ու վերադարձել հայրենիք։ Սակայան չավարտելով մրցաշրջանը՝ նա կրկին մեկնել է Իրան՝ միանալով Գիլանի «Դամաշ» ակումբին։ Դրանից հետո նա մեկ մրցաշրջան հանդես է եկել «Պարսեհ Թեհրան» ակումբում, ապա տեղափոխվել «Գահար Զագրոս»։