Jump to content

Համադարման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Համադարման, համապարփակ միջոց բոլոր հիվանդությունները բուժելու համար։ Հայերեն «համադարման» բառի լատինական հոմանիշն է «պանացեա» եզրը, որը ծագում է հունական դիցարանի բժշկության աստված Ասկլեպիոսի դուստր Պանակեա աստվածուհու անունից, ով կարող էր բուժել բոլոր հիվանդությունները։ Միջնադարում ալքիմիկոսները կյանքի էլիքսիրի և փիլիսոփայական քարի հետ միասին փորձում էին նաև համադարման գտնել

Այժմ համադարման եզրը հիմնականում օգտագործվում է փոխաբերական իմաստով, նշանակելով մի ենթադրվող միջոց, որը կարող է լուծել (ոչ միայն բժշկան բնույթ ունեցող) բոլոր խնդիրները։

Համաձայն առասպելի, Կալիֆոռնիայի Կոլորադոյի անապատում բնակվող Կահուիլյա հնդկացիական ցեղը օգտագործում էր Փղի ծառի կարմիր հյութը որպես բժշկության համար դարման։