Հաղթանակ (կինոթատրոն, Նովոչերկասկ)
![]() | |
Տեսակ | կինոթատրոն |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Նովոչերկասկ |
Հիմնադրված է | 1846 |
![]() | |
![]() | |
![]() | |
---|---|
![]() |
«Հաղթանակ» կինոթատրոն |
«Հաղթանակ» կինոթատրոն (ռուս.՝ Кинотеатр «Победа»), նախկին կինոթատրոն ՌԴ Ռոստովի մարզի Նովոչերկասկ քաղաքում։ Գտնվում է 1846 թվականին կառուցված պատմական շենքում։ Ներկա պահին շենքում գործում է համանուն առևտրի կենտրոնը։
Շենքի հասցեն՝ ՌԴ, Ռոստովի մարզ, Նովոչերկասկ, Մոսկովյան փող., տուն 16։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
«Հաղթանակ» կինոթատրոնը (այժմ ՝ առևտրի կենտրոն) տեղավորված է եղել Նովոչերկասկ քաղաքի Կոմիտետսկայա և Մոսկվովյան փողոցների խաչմերուկում։ Ներկայումս այստեղ գտնվում է խանութներով առևտրի կենտրոն։
Շենքը կառուցվել է 1846 թվականին[1]՝ Առևտրային կազակների քաղաքային միության միջոցներով։ Միությունն իր նպատակների համար օգտագործել է շենքի մի փոքր մասը։ Մնացած հատվածը հանձնվել է վարձակալության։ XIX դարի վերջում - XX դարի սկզբում շենքում գործել է նովոչերկասկցի վաճառական Ի. Վ. Իգնատովի նպարեղենի խանութը, 1910 թվականից այստեղ եղել է կազակ Ա. Ն. Լեոնովի գործվածքեղենի խանութը։ 1912 թվականին տան տարածքները հանձնվել են չորս խանութի, Առաջին ռուսաստանյան ապահովագրական ընկերությանը, «Սոլեյ» կինոթատրոնին։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/15/Nikolay_Dubovskoy_Raduga.jpg/150px-Nikolay_Dubovskoy_Raduga.jpg)
Շենքում հյուրընկալվել են Ռուսական կայսրության բարձրաստիճան անձինք։ Այստեղ 1850 թվականի նոյեմբերին եղել է մեծ իշխան Ալեքսանդր Նիկոլաևիչը, 1860-ին՝ մեծ իշխան Ալեքսանդր Ալեքսանդրովիչը, 1872-ին՝ կայսր Ալեքսանդր II-ը թագաժառանգ Ալեքսանդր Ալեքսանդրովիչի հետ, 1887 թվականին այստեղ եղել է կայսր Ալեքսանդր III-ը թագաժառանգ, ապագա կայսր Նիկոլայ II-ի հետ։ Ի հիշատակ բարձրաստիճան անձանց այցելության՝ շենքի երկրորդ հարկում տեղադրված են չորս ոսկեզօծ հուշատախտակներ։
Բացի առևտրից, շենքում 1906 թվականին տեղի է ունեցել պերեդվիժնիկ նկարիչների ցուցահանդես, որտեղ ներկայացվել է ռուսական բնանկարի դպրոցի գեղանկարիչ Նիկոլայ Նիկանորովիչ Դուբովսկու «Ծիածան» կտավը։ Ցուցահանդեսում ցուցադրվել են նաև տեղացի նկարիչներ Կ. Ս. Սեմեռնիկովի, Ա. Գ. Պեմովի և այլոց գեղանկարները։
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին՝ 1914 թվականին, շենքում գործել է զինվորական հիվանդանոց։
Խորհրդային իշխանության տարիներին` XX դարի 30-ական թվականներին, այստեղ գործում էր «Սոլեյ» կինոթատրոնը[1], որն ավելի ուշ վերանվանվեց «Ռոտ-Ֆրոնտ»։ 1932 թվականին «Ռոտ-Ֆրոնտն» առաջին կինոթատրոններից էր, որը հարմարեցվել էր հնչուն ֆիլմեր ցուցադրելու համար։ Հայրենական մեծ պատերազմից հետո կինոթատրոնը վերանվանվեց «Հաղթանակ»։ 1927 թվականին այս շենքում «Պահանջո՛ւմ ենք վայելուչ կյանք» դասախոսությամբ ելույթ է ունեցել բանաստեղծ Վլադիմիր Մայակովսկին։
Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նովոչերկասկ, Մոսկովյան փողոց, տուն 16 հասցեի շենքը, որտեղ տեղակայված են եղել «Սոլեյ», «Հաղթանակ» կինոթատրոնները, խանութներ և այլն, երկհարկանի աղյուսե երկլանջ տանիքով տուն է։ Շենքը սվաղված է, ունի միջհարկային և պսակող քիվ, եռանկյունաձև ձուլածո զոլակներ, որմնասյուներ։ Առաջին հարկի մեծ պատուհանները ծառայում են որպես ցուցափեղկեր։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 «Дореволюционная история Новочеркасска». Վերցված է 2017 Հունիս 11-ին.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Новочеркасск. Энциклопедия. Новочеркасск. Изд. Новопринт. 2005. ISBN 5-94549-006-7.