Jump to content

Հակասոցիալականություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հակասոցիալականություն (հին հունարեն՝ ἀντί- - դեմ և լատին․՝ sociālis - հասարակական), բացասական վերաբերմունք սոցիալական նորմերին կամ վարվելակերպի չափանիշներին, դրանց ընդդիմանալու ցանկություն[1][2][3]։ Ներառյալ մարդկանց որոշակի սոցիալական խմբի ավանդույթները։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հակասոցիալությունը տարբերվում է ասոցիալությունից նրանով, որ երկրորդ դեպքում ինդիվիդը վերաբերում է սոցիալական նորմերին՝ անտարբերությամբ և թյուրիմացությամբ և չի ձգտում հակազդել դրանց[4]։

Վենգերը նշում է, որ «ապասոցիալության և հատկապես հակասոցիալության դեպքում հաճախ նկատվում է հոգեխանգարման նման վարքագիծ, որը բնութագրվում է իմպուլսիվությամբ, ընդունված նորմերի խախտումներով»[4]։

Ռազումովսկայան նշում է, որ «հակասոցիալական վարքագծի ամենավտանգավոր ձևը արտահայտվում է հանցավորությամբ», ինչպես նաև, որ «հակասոցիալական վարքը դրսևորվում է ոչ միայն արտաքին վարքագծային կողմով, այլև արժեքային կողմնորոշումների և պատկերացումների փոփոխություններով, այսինքն` անձի վարքագծի ներքին կարգավորման համակարգի դեֆորմացիայով»[3]։

Հակասոցիալական վարքագծի որակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարոլենկոն և Դմիտիևան ըստ DSM-IV ձեռնարկի առանձնացրել է հակասոցիալական վարքագծի հետևյալ բացասական հատկանիշները[5].

  1. հաճախակի տնից դուրս գալը, առանց գիշերը վերադառնալու
  2. ֆիզիկական բռնության միտում, ավելի թույլ հասակակիցների հետ վեճեր
  3. դաժանություն ուրիշների նկատմամբ և կենդանիների նկատմամբ բռնություն
  4. գիտակցաբար վնասել ուրիշներին պատկանող գույքը
  5. նպատակային հրկիզում
  6. տարբեր պատճառներով հաճախակի ստեր
  7. գողության և կողոպուտի հակվածություն
  8. հակառակ սեռի անձանց բռնի սեռական գործունեության մեջ ներգրավելու ցանկություն։

15 տարեկանից հետո հակասոցիալական խանգարումների կրողները ցույց են տալիս հետևյալ ախտանիշները[5].

  1. տնային առաջադրանք չկատարելու հետ կապված սովորելու դժվարություններ
  2. արտադրական գործունեության մեջ դժվարություններ՝ կապված այն բանի հետ, որ այդպիսի անձինք հաճախ չեն աշխատում նույնիսկ այն ժամանակ, երբ իրենց հասանելի է աշխատանքը
  3. հաճախակի, անհիմն բացակայություններ դպրոցից և աշխատանքից
  4. աշխատանքից հաճախակի մեկնումներ՝ առանց հետագա աշխատանքի հետ կապված իրական ծրագրերի
  5. սոցիալական նորմերի հետ անհամապատասխանություն, քրեական բնույթի հակասոցիալական գործողություններ
  6. դյուրագրգռություն, ագրեսիվություն, որոնք դրսևորվում են ինչպես ընտանիքի անդամների (սեփական երեխաներին ծեծելը), այնպես էլ ուրիշների նկատմամբ
  7. իրենց ֆինանսական պարտավորությունների չկատարում (պարտքերը չմարել, անապահով հարազատներին ֆինանսական օգնություն չցուցաբերել)
  8. իրենց կյանքի պլանավորման բացակայություն
  9. իմպուլսիվություն, արտահայտված՝ առանց հստակ նպատակի, տեղից տեղ տեղափոխվելիս
  10. խաբեբայություն
  11. ուրիշների հանդեպ հավատարմության բացակայություն` մեղքը «ուրիշների վրա» գցելու, մյուսներին ռիսկի տակ դնելու ցանկությամբ, օրինակ` կյանքին սպառնացող էլեկտրական լարերը բաց թողնելը, կյանքի համար վտանգ ներկայացնող աշխատանքի ժամանակ անվտանգության կանոնները չհամապատասխանելը, ռիսկային մեքենա փնտրելը և դրանով մյուսներին վտանգի տակ դնելը
  12. իրենց երեխաների խնամքի հետ կապված գործունեության բացակայություն, հաճախակի ամուսնալուծություններ
  13. զղջման բացակայություն ուրիշներին հասցված վնասի վերաբերյալ
  14. անհանգստությունն ու վախը ներկայացված չեն, ուստի նրանք չեն վախենում իրենց գործողությունների հետևանքներից։

Կորոլենկոն և Դմիտրիևան նշում են, որ հակասոցիալական վարքով անձանց պատժելու մեծահասակների ձգտումը «ուղեկցվում է նման վարքագիծ չկրկնելու չկատարված խոստումներով»[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հակասոցիալականություն» հոդվածին։