Հալեպի սարսափները, Գերմանացի ականատեսի կողմից
Հալեպի սարսափները, Գերմանացի ականատեսի կողմից անգլ.՝ The horrors of Aleppo, seen by a German eyewitness | |
---|---|
Հեղինակ | Մարտին Նիպագե |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Թեմա | Հայոց ցեղասպանություն |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Էջեր | 26 |
Հրատարակման վայր | Լոնդոն |
Հրատարակման տարեթիվ | 1917 |
OCLC | 505998574 |
Թվային տարբերակ | archive.org կայքում |
Հալեպի սարսափները, Գերմանացի ականատեսի կողմից (անգլ.՝ The Horrors of Aleppo, Seen by a german eyewitness), Մարտին Նիպագեի՝ 1917 թվականին Լոնդոնում հրատարակված գիրքն է։
Գրքի մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարտին Նիպագեի այս դիմում-գրքույկը «Հալեպի սարսափները. գերմանացի ականատեսի կողմից» հայերի կոտորածների մասին գերմանացի ականատեսների առաջին փաստաթղթերից մեկն է։ Առաջին անգամ հրատարակվել է ֆր.՝ Quelques documents sur le sort des Armeniens en 1915 ժողովածուի 3-րդ պրակում, ապա Բրայսի ժողովածուի ֆրանսիական հրատարակության մեջ, նոր փաստաթղթերի բաժնում։ Նիպագեի դիմումը գերմաներեն լույս է տեսել առանձին գրքույկով 1919 թ.։ Գրքույկում նա ընդգծել է, որ Մոսուլի, Ալեքսանդրետի, գերմանական հյուպատասորանների հաշվետվություններում կան բազմաթիվ փաստեր թուրքական կառավարության հայ ժողովրդին վերջնականապես ոչնչացնելու ծրագիրն իրականցանելու համար։ Նա մանրամասն ներկայացրել է Հալեպ հասած հայ տարագիրների իրավիճակը, նրանց նկատմամբ տարվող քաղաքականությունը՝ նշելով, որ Հալեպից այն կողմ գնացողների համար կյանքի ապահովությունն այլևս բացառվում էր։ Նա անդրադարձել է նաև մուսուլմանների մի հատվածին, ովքեր դատապարտել են նման ոճրագործ քայլերը, վերջինիս սադրիչներին։ Անգամ տեղեկացրել է, որ որոշ կրոնական գործիչներ այն տեսակետն են արտահայտում, որ հայերի նկատմամբ տարվող այս քաղաքականությունը գալիս է ոչ այնքան թուրքերից, որքան գերմանացի սպաներից։ Մարտին Նիպագեն նշել է, որ թուրքական կառավարությունը խոչընդոտում է միսիոներների, գթության քույրերի և այլ բարեգործական ընկերությունների հայ տարագիրների օգնություն ցուցաբերելու ցանկացած քայլ։
Հեղինակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարտին Նիպագե (1886-1963). գերմանացի ուսուցիչ, հայկական ջարդերի ականատես։ Մ. Նիպագեն 1915 թվականի սեպտեմբերին Բեյրութից մեկնել է Հալեպ, որտեղ աշխատել է գերմանական տեխնիկական դպրոցում՝ որպես բարձր որակավորում ունեցող ավագ ուսուցիչ։ Նա Հալեպում ականատես է եղել հայ տարագիրների ստվար զանգվածների համակենտրոնացմանը, որտեղից նրանք կառավարության հրամանով աքսորվել են Դեր Զոր, Մեսքենե, Ռաս ուլ-Այն՝ վերջնականապես դատապարտվելով մահվան։ Նա անձամբ այցելել է վրանաքաղաքներ, տեսել այնտեղ տիրող ծանր վիճակը։ Ականատես լինելով ու ուսումնասիրելով դեպքերը՝ 1915 թվականի սեպտեմբերին Մարտին Նիպագեն Հալեպից զեկուցագիր է ներկայացրել իր կառավարոււթյանը հայերի ծանր վիճակի վերաբերյալ։ Նա իր և իր կոլեգաների պարտքն է համարում տեղեկացնել հայերի հետ կատարվող դեպքերին՝ ակնկալելով որոշակի կանխարգելիչ քայլեր ձեռնարկել։