Կրիբի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Կրիբի
ֆր.՝ Kribi
ԵրկիրԿամերուն Կամերուն
ԲԾՄ13 մետր
Բնակչություն60 000 մարդ (2007)
Ժամային գոտիUTC+1
Կրիբի (Կամերուն)##
Կրիբի (Կամերուն)

Կրիբի (ֆր.՝ Kribi), քաղաք Կամերունի հարավում, ծովային հանգստավայր, Օսեան դեպարտամենտի կենտրոն։ Բնակչությունը 60 հազար մարդ (2007 թվականի տվյալներով)։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը գտնվում է Ատլանտյան օվկիանոսի Գվինեական ծոցի ափին՝ Յաունդեից 270 կմ հարավ-արևմուտք և Դուալա քաղաքից 80 կմ հարավ՝ Կիենկե գետի գետաբերանում։ Քաղաքն ունի օդանավակայան։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրիբին ծագել է որպես գերմանացիների առևտրի կենտրոն տեղացիների հետ, 1884 թվականին մտել է գերմանական Կամերունի կազմի մեջ։ Կրիբին աստիճանաբար դարձավ Կամերունի հարավային մասի տնտեսական կենտրոնը, փղոսկրյա և ռետինե իրերի արտահանման հիմնական նավահանգիստը։ 1895 թվականին քաղաքում հայտնվեց սեփական մաքսատուն։ 1899 թվականին քաղաքի վրա հարձակվել են բուլու ցեղի մարտիկները։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրիբիում բնակվում են հիմնականում բասա, բատանգա, մաբի, էվոնդո և բուլու ցեղերը։

Բնակչության թվաքանակը ըստ տարիների (հազ. մարդ)[1]
Գնահատման կամ մարդահամարի ամսաթիվը 1987 2001 2007
Բնակչության թվաքանակը 21,5 48,8 60,0

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոբեի ջրվեժ

1990-ական թվականների երկրորդ կեսին Կրիբիում ստեղծվել է օֆշորային գոտի[2]։ Կրիբիում տեղակայված է նավահանգիստ, որի միջոցով արտահանվում են երկաթի հանքաքար, փայտ և կակաո։ Կրիբիի կողքին նավթ է արդյունահանվում։ Քաղաքում տեղակայված է «Չադ», «Կամերուն» նավթամուղը։

Կրիբին Կամերունի ամենահայտնի հանգստավայրն է, որը գրավում է օտարերկրյա զբոսաշրջիկներին։

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կալոնիալիզմի ժամանակ կառուցված Մայր տաճար, որը վերակառուցվել է 2002 թվականին։
  • 12 մետր բարձրությամբ Լոբեի ջրվեժ, որը ձևավորվել է Լոբե գետի՝ Ատլանտյան օվկիանոս ընկնելու ժամանակ՝ քաղաքից 7 կմ դեպի հարավ։
  • Արմավենու ափը սպիտակ ավազով է, որը ձգվում է մի քանի կիլոմետր։
  • Կամպո Մաան ազգային պարկ, գտնվում է Կրիբիից 20 կմ հարավ։ Նոյեմբեր-հունվար ամիսներին այգու տարածքում գտնվող լողափում ծովային կրիաները ձու են դնում։ Այգում ապրում են նաև պիգմեյներ (միջին աճը մոտ 130 սանտիմետր)[3]։
  • Ըստ որոշ տվյալների՝ քաղաքի շրջանում հրաբխային աղերի սողաններ են հայտնաբերվել, ինչը հեռանկարում կարող է Կրիբին վերածել բալնեոլոգիական հանգստավայրի[4]։

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. World Gazetteer: Cameroon — largest cities (per geographical entity) Արխիվացված 2011-06-22 Wayback Machine
  2. Камерун — статья из энциклопедии «Кругосвет»®
  3. Генш К. Центральная Африка. — М.: АСТ: Восток-Запад, 2006. — 415 с. — ISBN 5-478-00187-2
  4. Достопримечательности Криби