Jump to content

Կրթության ազգային պալատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կրթության ազգային պալատ
Երկիր ԿԺԴՀ
Տեսակգրադարան և ազգային գրադարան
Հիմնվել է1982[1]
ՏեղադրությունՓհենյան և Չունգույոկ
Այլ տվյալներ
Կայքgpsh.edu.kp

Կրթության ազգային պալատ, Հյուսիսային Կորեայի ազգային գրադարան։ Գրադարանի շենքը գտնվում է Կիմ Իր Սենի հրապարակում, Տեդոնգան գետի ափին։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Փհենյանի կրթության ազգային պալատը կառուցվել է 1982 թվականի ապրիլին և բացվել է Կիմ Իր Սենի 70-ամյակի առթիվ[2]։ Շինարարությունը տևել է 21 ամիս։ Շենքը կառուցվել է ավանդական կորեական ոճով։ Գրադարանը, որի տարածքը կազմում է 100 հազար մ², ունի 600 կառույց[3]։ Պալատը բացվել է որպես «ողջ հասարակության համար մտավորականության ծրագրի կենտրոն և որպես գիտելիքի տաճար բոլոր մարդկանց համար»[4]։ Գրադարանի շենքում կարող է տեղավորվել 30 մլն հատոր[5]։ Գրադարանում կա մոտ 10 800 փաստաթղթեր, գրքեր և ուղեցույցներ՝ գրված Կիմ Իր Սենի կողմից[6]։ Արտասահմանյան հրապարակումները թույլատրվում են միայն հատուկ թույլտվությամբ[7]։ Գրադարանում առկա են նաև Կին Ջոնգ Իլի գործերը։ Լինելով երկրի ազգային գրադարան՝ այս հաստատությունը կազմակերպում է տարբեր թեմաներով դասախոսությունների շարք, ինչպես նաև դասախոսություններ է իրականացնում պետական ծառայողների, կառավարության աշխատակազմի և գիտական անձանց համար։ Այստեղեն նախապատրաստվում կամ վերապատրաստվում ԿԺԴՀ-ի բոլոր բարձրագույն կառավարչական օղակի ներկայացուցիչները, ծայրամասային աշխատավորները և ժողովրդական տնտեսության մասնագետները։

Յուրաքանչյուր կարդացված դասախոսություն փոխանցվում են կրիչների վրա՝ դասախոսության դահլիճում սպառողին տրամադրելու կամ այլ քաղաքների բուհեր ուղարկելու և այդտեղ օգտագործելու համար։

Օտար լեզվի դասընթացների կարող են հաճախել բոլոր ցանկացողները։ Թարգմանությունների բաժինը (աշխատում են պրոֆեսիոնալ թարգմանիչներ և ոլորտի մասնագետներ) պատրաստում է գրքերի և հոդվածների թարգմանություններ աշխարհի առաջատար երկրների պարբերական մամուլից (առաջին հերթին ՝ գիտատեխնիկական թեմատիկայից)։ Դրանք տրամադրում են բոլոր օգտատերերին տարբեր կրիչներով․ ձայնագրությունը կատարվում է դասախոսությունների գլխավոր սրահում (800 տեղ), որն ունի համապատասխան սարքավորումները, այդ թվում նաև համաժամանակյա թարգմանության համար։ Հնարավոր է անհատական օգտագործման համար պատճենի պատվեր։ Ազգային կրթության պալատում ընդամենը 17 սենյակ և մի քանի դասախոսության սրահներ նախատեսված են ԷՀՄ օգտագործման համար։ ԻՆչպես կրթությունը, այդպես այլ ծառայություններ անվճար են։

Հիմնադրամը ունիվերսալ է։ Հրատարակվում է երկրի տպագրված ապրանքի օրինակը, անցկացվում է գրքերի միջազգային փոխանակում։ Բացի այդ, Ազգային կրթության պալատը ՅՈՒՆԵՍԿՕյի, Միավորված ազգերի կազմակերպության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնական հրատարակություննրի ավանդատու է։ Ընդհանուր առմամբ հավաքածուն ունի 20 մլն օրինակ (ըստ 2007 թվականի)։ Գիտական և տեխնիկական գրականությանը հատկացված է հատուկ հավաքածու, որի հետագա բաժանումը կառուցվում է լեզվա-աշխարհագրական սկզբունքով։

Կան 10 մասնագիտացված ընթերցասրահներ 5 հազար մարդու, բաժանորդների համար։ Աշխատում է "գիրք-փոստ" համակարգը, որից օգտվում են եւ առանձին ընթերցողներ, եւ երկրի ձեռնարկությունները, գիտական կազմակերպությունները, ուսումնական հաստատությունները, ինչպես նաև այլ հաստատություններ։

Ազգային կրթության պալատը հագեցած է համակարգիչներով, տեղեկատուներ-մատենագիտական ծառայությունը հասանելի է էլեկտրոնային եղանակով։ Հրատարակվում են կատալոգներ «Վեգուկ տոսո կոնդոն մոննոկ» («Արտասահմանյան գրքերի ամփոփ կատալոգ»)՝ տարբեր ոլորտներում ժողովրդական տնտեսության մատենագիտական ցուցիչներ։ Միջազգային մակարդակով Ազգային կրթության պալատը հանդես է գալիս ԿԺԴՀ-ի գրադարանային ասոցացիայի անունից, համագործակցում է Գրադարանային ասոցիացիաների և հաստատությունների միջազգային ֆեդերացիայի և այլ արտասահմանյան գրադարանների հետ։

Ազգային կրթության պալատը հանդիսանում է Չուչխեի գաղափարների հետազոտության ազգային կենտրոնմ որտեղ կա ուղեկցող, ով ամեն 90 րոպեն պատմում է Կիմ Իր Սենի և Կիմ Ջոնգ Իլի մասին։ Դասախոսություններ են անց կացվում նաև այլ առարկաների վերաբերյալ[8]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Joinau B. Les régimes de visibilité de Pyongyang (ֆր.): Pour une topo-politique de la distance — 2016. — 28 p.
  2. Portal, Jane; British Museum (2005). Art under control in North Korea. Reaktion Books. էջ 97. ISBN 978-1-86189-236-2.
  3. Willoughby, Robert (2008). The Bradt Travel Guide: North Korea (2 ed.). Bradt Travel Guides. էջ 100. ISBN 978-1-84162-219-4.
  4. French, Paul (2007). North Korea: the paranoid peninsula--a modern history2 (2 ed.). Zed Books. էջեր 299. ISBN 978-1-84277-905-7.
  5. Democratic People's Republic of Korea, Issues 406-415. Foreign Languages Pub. House. 1990. էջ 18.
  6. Callick, Rowan (2007 թ․ սեպտեմբերի 22). «The cult of the Kims». The Australian.
  7. Robinson, Martin; Bender, Andrew (2004). Korea. Whyte, Rob. Lonely Planet. էջ 345. ISBN 978-1-74059-449-3.
  8. «Grand People's Study House». Korean Central News Agency. 2009 թ․ մարտի 3. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 9-ին.