Կրթության ազգային պալատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կրթության ազգային պալատ
Gpsh-pyong-yang.JPG
ԵրկիրFlag of North Korea.svg Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետություն
Տեսակգրադարան և ազգային գրադարան
ՏեղադրությունՓհենյան և Չունգույոկ
Այլ տվյալներ
Կայքgpsh.edu.kp
Կոորդինատներ: 39°1′12.644400099996″ հս․ լ. 125°44′58.761600100006″ ավ. ե. / 39.02017900002777395° հս․. լ. 125.74965600002778388° ավ. ե. / 39.02017900002777395; 125.74965600002778388

Կրթության ազգային պալատ, Հյուսիսային Կորեայի ազգային գրադարան։ Գրադարանի շենքը գտնվում է Կիմ Իր Սենի հրապարակում, Տեդոնգան գետի ափին։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փհենյանի կրթության ազգային պալատը կառուցվել է 1982 թվականի ապրիլին և բացվել է Կիմ Իր Սենի 70-ամյակի առթիվ[1]։ Շինարարությունը տևել է 21 ամիս։ Շենքը կառուցվել է ավանդական կորեական ոճով։ Գրադարանը, որի տարածքը կազմում է 100 հազար մ², ունի 600 կառույց[2]։ Պալատը բացվել է որպես «ողջ հասարակության համար մտավորականության ծրագրի կենտրոն և որպես գիտելիքի տաճար բոլոր մարդկանց համար»[3]։ Գրադարանի շենքում կարող է տեղավորվել 30 մլն հատոր [4]։ Գրադարանում կա մոտ 10 800 փաստաթղթեր, գրքեր և ուղեցույցներ՝ գրված Կիմ Իր Սենի կողմից[5]։ Արտասահմանյան հրապարակումները թույլատրվում են միայն հատուկ թույլտվությամբ[6]։ Գրադարանում առկա են նաև Կին Ջոնգ Իլի գործերը։ Լինելով երկրի ազգային գրադարան՝ այս հաստատությունը կազմակերպում է տարբեր թեմաներով դասախոսությունների շարք, ինչպես նաև դասախոսություններ է իրականացնում պետական ծառայողների, կառավարության աշխատակազմի և գիտական անձանց համար։ Այստեղեն նախապատրաստվում կամ վերապատրաստվում ԿԺԴՀ-ի բոլոր բարձրագույն կառավարչական օղակի ներկայացուցիչները, ծայրամասային աշխատավորները և ժողովրդական տնտեսության մասնագետները։

Յուրաքանչյուր կարդացված դասախոսություն փոխանցվում են կրիչների վրա՝ դասախոսության դահլիճում սպառողին տրամադրելու կամ այլ քաղաքների բուհեր ուղարկելու և այդտեղ օգտագործելու համար։

Օտար լեզվի դասընթացների կարող են հաճախել բոլոր ցանկացողները։ Թարգմանությունների բաժինը (աշխատում են պրոֆեսիոնալ թարգմանիչներ և ոլորտի մասնագետներ) պատրաստում է գրքերի և հոդվածների թարգմանություններ աշխարհի առաջատար երկրների պարբերական մամուլից (առաջին հերթին ՝ գիտատեխնիկական թեմատիկայից): Դրանք տրամադրում են բոլոր օգտատերերին տարբեր կրիչներով․ ձայնագրությունը կատարվում է դասախոսությունների գլխավոր սրահում (800 տեղ), որն ունի համապատասխան սարքավորումները, այդ թվում նաև համաժամանակյա թարգմանության համար։ Հնարավոր է անհատական օգտագործման համար պատճենի պատվեր։ Ազգային կրթության պալատում ընդամենը 17 սենյակ և մի քանի դասախոսության սրահներ նախատեսված են ԷՀՄ օգտագործման համար։ ԻՆչպես կրթությունը, այդպես այլ ծառայություններ անվճար են։

Հիմնադրամը ունիվերսալ է։ Հրատարակվում է երկրի տպագրված ապրանքի օրինակը, անցկացվում է գրքերի միջազգային փոխանակում։ Բացի այդ, Ազգային կրթության պալատը ՅՈՒՆԵՍԿՕյի, Միավորված ազգերի կազմակերպության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնական հրատարակություննրի ավանդատու է։ Ընդհանուր առմամբ հավաքածուն ունի 20 մլն օրինակ (ըստ 2007 թվականի)։ Գիտական և տեխնիկական գրականությանը հատկացված է հատուկ հավաքածու, որի հետագա բաժանումը կառուցվում է լեզվա-աշխարհագրական սկզբունքով:

Կան 10 մասնագիտացված ընթերցասրահներ 5 հազար մարդու, բաժանորդների համար։ Աշխատում է "գիրք-փոստ" համակարգը, որից օգտվում են եւ առանձին ընթերցողներ, եւ երկրի ձեռնարկությունները, գիտական կազմակերպությունները, ուսումնական հաստատությունները, ինչպես նաև այլ հաստատություններ։

Ազգային կրթության պալատը հագեցած է համակարգիչներով, տեղեկատուներ-մատենագիտական ծառայությունը հասանելի է էլեկտրոնային եղանակով։ Հրատարակվում են կատալոգներ «Վեգուկ տոսո կոնդոն մոննոկ» («Արտասահմանյան գրքերի ամփոփ կատալոգ»)՝ տարբեր ոլորտներում ժողովրդական տնտեսության մատենագիտական ցուցիչներ։ Միջազգային մակարդակով Ազգային կրթության պալատը հանդես է գալիս ԿԺԴՀ-ի գրադարանային ասոցացիայի անունից, համագործակցում է Գրադարանային ասոցիացիաների և հաստատությունների միջազգային ֆեդերացիայի և այլ արտասահմանյան գրադարանների հետ։

Ազգային կրթության պալատը հանդիսանում է Չուչխեի գաղափարների հետազոտության ազգային կենտրոնմ որտեղ կա ուղեկցող, ով ամեն 90 րոպեն պատմում է Կիմ Իր Սենի և Կիմ Ջոնգ Իլի մասին։ Դասախոսություններ են անց կացվում նաև այլ առարկաների վերաբերյալ[7]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Portal Jane; British Museum (2005)։ Art under control in North Korea։ Reaktion Books։ էջ 97։ ISBN 978-1-86189-236-2 
  2. Willoughby Robert (2008)։ The Bradt Travel Guide: North Korea (2 ed.)։ Bradt Travel Guides։ էջ 100։ ISBN 978-1-84162-219-4 
  3. French Paul (2007)։ North Korea: the paranoid peninsula--a modern history2 (2 ed.)։ Zed Books։ էջ 299։ ISBN 978-1-84277-905-7 
  4. Democratic People's Republic of Korea, Issues 406-415։ Foreign Languages Pub. House։ 1990։ էջ 18 
  5. Callick Rowan (September 22, 2007)։ «The cult of the Kims»։ The Australian 
  6. Robinson Martin; Bender, Andrew (2004)։ Korea։ Whyte, Rob։ Lonely Planet։ էջ 345։ ISBN 978-1-74059-449-3 
  7. «Grand People's Study House»։ Korean Central News Agency։ March 3, 2009։ Արխիվացված է օրիգինալից 2011-06-09-ին