Կրետեյ[2] (ֆր.՝ Créteil), քաղաք Ֆրանսիայի հյուսիսային մասում, Իլ-դը-Ֆրանս երկրամասում[3]։ Գտնվում է Փարիզից 11,5 կմ հեռավորության վրա Մարն գետի ափին[4]։ Քաղաքի բնակչությունը 88 939 է (2006 թ. տվյալներով)[5][6]։ Հանդիսանում է Հռոմի կաթոլիկ եկեղեցու տեղական թեմի կենտրոնը[7]։ Քաղաքում գործում են մի քանի խոշոր հիվանդանոցներ[8]։ Առաջին անգամ հիշատակվում է 865 թվականին[6]։
Փարիզի հետ հիմնական տրանսպորտային կապերը Փարիզի մետրոյի 8-րդ գծի չորս կայարաններն են, ինչպես նաև քաղաքի ծայրամասում կա A և D RER գծերի մեկ կայարան։