Կրասնոդարի երկրամասի Ֆ. Ա. Կովալենկոյի անվան գեղարվեստի թանգարան
Կրասնոդարի երկրամասի Ֆ. Ա. Կովալենկոյի անվան գեղարվեստի թանգարան | |
---|---|
Տեսակ | պատկերասրահ |
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Կրասնոդար |
Հասցե | г. Краснодар, улица Красная, 13350063Կրասնայա փողոց |
Հիմնադրվել է | 1904 |
Կայք | kovalenkomuseum.ru(ռուս.) |
Կրասնոդարի երկրամասի Ֆ. Ա. Կովալենկոյի անվան գեղարվեստի թանգարան (ռուս.՝ Краснодарский краевой художественный музей имени Ф. А. Коваленко), Հյուսիսային Կովկասի ամենահին թանգարաններից մեկը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանի հիմնադիրն է Ֆեոդոր Ակիմովիչ Կովալենկոն (1866-1919)։ 1924-1993 թվականներին թանգարանը կոչվել է ՌԽՖՍՀ ժողովրդական կրթության կոմիսար Անատոլի Վասիլևիչ Լունաչարսկու անունով, 1993 թվականի ապրիլից՝ կրկին Ֆեոդոր Կովալենկոյի անունով[1]։
Ֆոնդ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանի ֆոնդն ունի շուրջ 13000 գեղանկարչական, գրաֆիկական, քանդակի և դեկորատիվ արվեստի նմուշներ։ Ռուսական արվեստի հավաքածուն ներկայացված է սրբապատկերների հիմնական դպրոցներով։
Թանգարանի հավաքածուի առավել արժեքավոր ուղղություններից են՝ ռուսական ավանգարդը, ճապոնական գունավոր փայտափորագրություն (18-րդ դար-19-րդ դարի կեսեր), Նիդերլանդների 16-րդ դարի արվեստ, Ռուսաստանի և խորհրդային գեղանկարչություն, ինչպես նաև էքսլիբրիս։
Թանգարանի ցուցասրահը համալրվել է վիրտուալ տարածությամբ. կիրառվում են սենսորային վահանակներ, «Թանգարանի կյանքի խրոնիկա։ Պատմության էջեր» գիրքը։
Հավաքածու
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանի հավաքածուն ունի շուրջ 13 հազար նմուշ, որոնցից ամենաթանկարժեք հավաքածուներն են՝
- Ռուսական ավանգարդ՝ 85 նմուշ
- Ճապոնական գունավոր փայտափորագրություն (18-ից 19-րդ դարի կես)՝ 190 նմուշ
- Նիդերլանդների 16-րդ դարի արվեստ՝ 50 նմուշ
- Ակադեմիկոս Լեոնիդ Ֆեոդորովիչ Իլյիչևի հավաքածու։ Ռուսական և խորհրդային գեղանկարներ` 85 նմուշ
- Էքսլիբրիս հավաքածու (18-20-րդ դարեր)՝ 2474 նմուշ
Շենք
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանը գտնվում է երկու շենքերում` «Ինժեներ Բ. Շարդանովի տանը», որը 19-դարի վերջի ճարտարապետական հուշարձան է (Կրասնայա փողոց 13) և «Պետական բանկի Եկատերինոդարի գրասենյակում»` 19-20-րդ դարերի ճարտարապետական հուշարձան (Կրասնայա փողոց 15)։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Էլիզաբեթ Վիժե լը Բրոն, «Ելիզավետա Ալեքսեևնա»
-
Նատալիա Գոնչարովա, «Փայտահատ»
-
Օլգա Ռոզանովա, «Սենյակ»
-
Օլգա Ռոզանովա, «Խաղաթղթերով կոմպոզիցիա»
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Краснодарский краевой художественный музей имени Ф. А. Коваленко. Классика русского авангарда. Каталог. - М.: ГТГ, 2001. - 32 с.
- Гонтарь С. М. Русский авангард в Краснодаре. Произведения русского авангарда в собрании краевого художественного музея им. Ф. А. Коваленко. - Краснодар: Советская Кубань, 2001. - 108 с. - ISBN 5-7221-0388-8.
- Кондратенко Т. Краснодарский краевой художественный музей имени Ф. А. Коваленко. - М.: Белый город, 2004. - 65 с. - ISBN 5-7793-0749-0.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կրասնոդարի երկրամասի Ֆ. Ա. Կովալենկոյի անվան գեղարվեստի թանգարան» հոդվածին։ |
|