Jump to content

Կտավատազգիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կտավատազգիներ
Linum pubescens
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Դաս Էուդիկոտներ
Կարգ Կտավատածաղկավորներ
Ընտանիք Կտավատազգիներ
Ցեղ Կուժկոտրուկ
Լատիներեն անվանում
Linaceae
Արեալ
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 29200
NCBI 4004

Կտավատազգիներ (լատին․՝ Linaceae), երկշաքիլավոր բույսերի ընտանիք է։ Ընդգրկում է շուրջ 250 տեսակ, 8-14 ցեղ։ Խոտաբույսեր են կամ թփեր։ Տերևները պարզ են, ամբողջական, հերթադիր կամ հակադիր, նստադիր։ Տերևակիցները մեծ մասամբ աննկատելի են։ Ծաղիկները կանոնավոր են, բաժակաթերթերը 5-9, որոնք մնում են պտղին կից։ Պսակաթերթերը նույնքան են։ Առէջները 5-ն են, բացի դրանից կան ստամինոդիումներ։ Սերմնարանը ունի իսկական և կեղծ միջնորմներ, սռնակները 5-9 –ն են։ Պտուղը տուփիկ է կամ կորիզավոր։ Սերմերն էնդոսպերմ չունեն։

Ծաղկի ընդհանուր բանաձևը։

Հայաստանում մեկ տեսակ՝ Կտավատ Բարսեղյանի Linum barsegjanii Gabrielian et Dittr.(=L. seljukorum auct. non P. H. Davis) գտնվում է Հայաստանի կարմիր գրքում։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կտավատազգիներ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կտավատազգիներ» հոդվածին։