Jump to content

Կույսի աշտարակ (Բաքու)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բաքվի հին թաղամասը, Շիրվանշահերի պալատների և Կույսի աշտարակը
ադրբ.՝ Qız Qalası*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Կույսի աշտարակը
Երկիր {{{2}}} Ադրբեջան
Տիպ Մշակութային
Չափանիշներ iv
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Ասիա
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 2000  (24 նստաշրջան)
Համար 958
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային ժառանգություն

Կույսի աշտարակը (ադրբ.՝ Qız Qalası) հին բերդային կառույց է Բաքվի «Հին քաղաքի» (Իչերի Շեհեր) մասում (12-րդ դար)։ Քաղաքի մերձծովային գլխավոր կոմպոնենտներից մեկն է։ Դրա խստաշունչ մասիվը բարձրանում է ֆեոդալ քաղաքի մերձծովային մասում՝ Իչերի Շեհեր թաղամասում։ Զանգվածեղ, գլանաձև ծավալով (ներսում՝ ութհարկանի, բարձրությունը՝ 27 մ, պատի հաստությունը հիմքի մոտ՝ 5 մ), արևելյան կողմից վիթխարի ելուստով կրաքարե կառույց է։ Հաջորդաբար դուրս կամ ներս շարված քարե հորիզոնական շարքերով ստեղծված է ճակատների յուրօրինակ կողավոր մակերես։ Կույսի աշտարակը կանգնած է մի ժայռի վրա, որը մասամբ երեսապատված է մաքուր տաշած քարով և պաշտպանված, ստորոտից բարձրանող համարյա մինչև վերջ, բերդապարիսպներով խոշոր կիսակլոր ելուստների համակարգով։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրոշը ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգություն ,
օբյեկտ № 958
ռուս..անգլ..ֆր.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 396