Կորեայի երաժշտություն
Կորեայի երաժշտությունը ի սկզբանե զարգացել է Չինաստանի ազդեցության տակ, ինչի արդյունքում ավանդական նվագարանների և երաժշտական ժանրերի միջև բազմաթիվ փոխառություններ կան[1]։ 20-րդ դարի սկզբին Կորեայում հայտնվել է եվրոպական երաժշտություն ( կորեերեն՝ 양악?, յնակ), որը հակադրվում է ավանդական երաժշտությանը ( կորեերեն՝ 국악?, կուգակ)[2][3]։ Կուգակը իր հերթին բաժանվում է «Հյանակ» (ըստ կորեական էության), «տանակ» և « աակ» (պալատական)[4]։ Ժամանակակից Հարավային և Հյուսիսային Կորեայում ավանդական երաժշտությունը զարգանում է անհատականորեն[5][6][7]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հին երաժշտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին երաժշտական գործիքներ ներխուժել են Կորեա Արևմտյան Չինաստանից և Կենտրոնական Ասիայից, երբ զուգահեռ ընթանում էր սեփական երաժշտական գործիքների գյուտը[8][9]։
Ակամմու
[խմբագրել | խմբագրել կոդը]Կորեական երաժշտության նախակարապետը՝ նախապատմական «Ակամմու» ցեղերի ( կորեերեն՝ 악가무?, բառացի «երաժշտություն, երգ ու պար») երաժշտությունը զարգացել է կախարդական փորձերի, Երկնքի և Երկրի պաշտամունքային արարողությունների հետ սերտ կապերի մեջ[10]
[11]:
Միջնադարյան երաժշտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կորեական երաժշտության զարգացման երկրորդ շրջանը Միջնադարն է (918-1910-ական թվականներ), երբ Չինաստանից Կորեա բերեցին պալատական երաժշտության ժանր յայուեն, որը վերածվել է տեղական «աակ»-ի[12][13]։ Բացի այդ, այս շրջանում Կորեայում սկսել է զարգանալ ժողովրդական երաժշտությունը[14][15]։
Կորյո գերդաստան
[խմբագրել | խմբագրել կոդը]Կորյո զարգացրել է Միասնական Սիլլայի երաժշտական ավանդույթը և ընդունել է չինական պալատական երաժշտության յայուե ժանրը, պահպանել և զարգացել է նաև Հյանակը և Տանակը[16]։ Երաժշտություն գլխավորում էր երկու պալատական ինստիտուտներ. Տեակսո երաժշտական բաժնը ( կորեերեն՝ 태 악서,太 樂 署) և Կվանհյոնբանը (կորեերեն՝ 관현 방, 管絃 房)[17]: Պալատական երաժշտությունը բաժանել է ծիսական, ծիսական և ժամանցի, ինչպես օրինակ հանդիսավոր երաժշտությունը ընդգրկում էր հյանակ և տանակ ժանրերի ստեղծագործություններ[18][19][20]։
Չոսոնի դինաստիա
[խմբագրել | խմբագրել կոդը]1392 թվականին իշխանությունը անցնում է Չոսոն դինաստիային[21]։ Պալատական ինստիտուտներ Տեակսոն և Աակսոն շարունակում են գործունեությունը, հիմնադրվում են երեք այլ երաժշտական վարչություններ, բայց 1457 թվականի բարեփոխումները, նվազեցնում են նրանց թիվը երկուսի՝ Չանակսո ( կորեերեն՝ 장악 서,掌樂 署) և Ակհատոկգամ (կորեերեն՝ 악학도감,樂 學 都 監), իսկ որոշ ժամանակ անց, նրանք միաձուլվում են Չանագվոնի մեջ ( անգլ.՝ 장악원,掌 樂 院)[22]:
Սեջոնգ Մեծի կառավարման տարիներին Կորեայում սկսել են արտադրել շատ տարբեր գործիքներ աակը կատարելու համար, այդ երաժշտությունը ավելի վաղ են սկսել կատարել. այդուհետև ամեն առավոտ թագավորի և պաշտոնյաների հանդիպման ժամանակ և կոնֆուցիանական ծեսերի կատարման ընթացքում հնչել է աակը[23]։ Սրա հետ մեկտեղ աակը կորցրել է իր չինական արմատները և սկսել զարգանալ ինքնուրույն[24]։
Հյանակ ժանրին պատկանող չոսոնյան երկու ստեղծագործությունները` Պոտհեպհյոնը (կոր.՝ 보태평, 保太平) և Չոնդեոպը (կոր.՝ 정대업, 定大業) հասել են մինչև մեր օրեր, և ամեն տարի այդ ստեղծագործությունները հնչում են Չոնմյո-չերաեկ[ko] տոնի ժամանակ[24]։ Բացի դրանցից պահպանվել են նաև Յոնսան-հվեսան[ko], Մանդեյոպ, (կոր.՝ 만대엽, 慢大葉), Ёмиллак[en], շատ երգեր «Դրակոնների գովերգը, որոնք թռչում են երկնքում» գրքից և այլ ստեղծագործություններ[24]։
Տանակ ժանրը ներկայացվում էր «սաակների» (պալատական պարերի համար նվագակցում, անհետացել են դինաստիայի կառավարման վերին տարիներին) և կորեականացված չինական ծիասական երաժշտության միջոցով[25]։
Ժամանակակից երաժշտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժամանակակից շրջանը սկսում է մինչև Կորեայի նվաճումը Ճապոնիայի կողմից 1910 թվականին և բնութագրվում է Կորեա եվրոպական արվեստի ներթափանցմամբ. երաժշտություն, պար, թատրոն և այլն։ Այս ընթացքում երաժշտությունը բաժանվում է «ավանդական» ( կորեերեն՝ 구각,國 樂?) և «ժամանակակից» ( կորեերեն՝ 양악, 洋 樂?) ձևերի։
Պալատական երաժշտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծիսական երաժշտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աակ, ծիսական երաժշտություն, որն ունի չինական ծագում և կատարվում է չինական գործիքների կրկնօրինակներով։ Այս ժանրից պահպանվել են ընդամենը երկու ստեղծագործություն[26]։ Ներկայումս աակը հազվադեպ է կատարվում, թեև կան պետության կողմից ֆինանսավորվող կազմակերպություններ ( «Կորեայի ավանդական կատարողական արվեստի ազգային կենտրոնը») (կորեերեն՝ 국립국악원), որոնք փորձում են պահպանել կորեկան երաժշտության հին տարատեսակները։
Կոնֆուցիանական ծիսական երաժշտությունը[en] (կոր.՝ 문묘 제례악, 文廟祭禮樂, մունմյո-չերաեկ) Կորեայում հայտնվել է 1116 թվականին, ժամանակակից Հարավային Կորեայում այն կատարվում է գլխովոր կոնֆուցիանական տաճարումМунмё[en]: Կոնֆուցիանական երաժշտությունը կատարվում է հերթափոխով` երկու նվագախմբերով և ուղեկցվում է պարերով[27]։
Նախնիների սրբավայրում կատարվող երաժշտական ելույթը (կոր.՝ 종묘 제례악, 宗廟祭禮樂, չոնմյո-չերաեկ) կատարվում է մայիսին։ Այդ ելույթը շատ ընդհանրություն ունի կոնֆուցիանական ծիսական երաժշտության հետ, մասնավորապես այն կատարվում է երկու նվագախմբերով, սակայն գործիքների կազմը տարբերվում է (ավելացել են փողային տեգիմ և տանպհիր ու հարվածային պանհյան գործիքները)[27]։
Զվարճացնող և ռազմական երաժշտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հյանակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հյանակին են պատկանում պալատական երաժշտության ստեղծագործությունների մեծ մասը, մասնավորապես շատ հին ու նհայտնի ստեղծագործություն «Սուջեչհոնը» (կոր.՝ 수제천, 壽齊天): Հիմնական թեման պատկանում է հոբոյի նմանություն ունեցող փհիրի և տեֆիմ գործիքներին, ինտերվալային համակարգը (ինչպես ամբողջ հյանակում) պենտատոնիկ է (դո, մի-բեմոլ, ֆա, սոլ, սի-բեմոլ)[28][26]։ Սովորաբար հյանակում օգտագործվում է չորս մոդալություն, իսկ տիպիկ անսամբլը պարունակում է երկու փհիրի, լայնակի ֆլեյտա, հեգիմ, աջեն և չանգու[29]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Korean - Religion and Expressive Culture».
- ↑ Don Michael Randel (2003). The Harvard Dictionary of Music. Harvard University Press. էջեր 273. ISBN 0674011635.
- ↑ Tudor, Daniel. «Korea: The Impossible Country». Google ebooks. Tuttle Publishing. Վերցված է 2015 թ․ հուլիսի 9-ին.
- ↑ Royal Asiatic Society, Transactions of the Korea Branch of the Royal Asiatic Society, vol. 48–51, էջ 7
- ↑ 《三國史記》 〈雜紙〉 1
- ↑ Pratt, Keith. «Everlasting Flower: A History of Korea». Reaktion Books.
{{cite web}}
: Missing or empty|url=
(օգնություն) - ↑ Yi, Pyŏng-ok. «Korean folk dance». Korea Foundation. Վերցված է 2015 թ․ հուլիսի 9-ին.
- ↑ Kim, Hung-gyu. «Understanding Korean Literature». Վերցված է 2015 թ․ հուլիսի 9-ին.
- ↑ Harich-Schneider, Eta (1954). «The rhythmical Patterns in gagaku and bugaku. [Mit Illustr. u. Notenbeisp.]». Ethno-Musicologica (Netherlands). 3: 10.
- ↑ Yoon, seoseok. «Festive Occasions: The Customs in Korea». Google E-books. Ewha Womans University Press. Վերցված է 2015 թ․ հուլիսի 9-ին.
- ↑ Elisseeff, Vadime. «The Silk Roads: Highways of Culture and Commerce». Berghahn Books, 1998. Վերցված է 2015 թ․ հուլիսի 9-ին.
- ↑ Wiet, Gaston (1975). «History of Mankind: The great medieval civilizations (2 v. in 4)». History of Mankind: Cultural and Scientific Development. 2 Volumes in 4 (International Commission for a History of the Scientific and Cultural Development of Mankind): 763. Վերցված է 2015 թ․ հուլիսի 9-ին.
- ↑ Elisseeff, Vadime. «The Silk Roads: Highways of Culture and Commerce». Berghahn Books, 1998. Վերցված է 2015 թ․ հուլիսի 9-ին.
- ↑ Randel, Michael. «The Harvard Dictionary of Music». Harvard University Press, 2003. Վերցված է 2015 թ․ հուլիսի 9-ին.
- ↑ Tokita, Alison; W. Hughes, David. «The Ashgate Research Companion to Japanese Music». Ashgate Publishing, 2008.
{{cite web}}
: Missing or empty|url=
(օգնություն) - ↑ Yoon, Seoseok (2008). Festive Occasions: The Customs in Korea. Seoul: Ewha Womans University Press. էջ 22. ISBN 8973007815. Վերցված է 2015 թ․ հուլիսի 9-ին.
- ↑ Orrick, Bob (2015). They Fought Valiantly for Their Country’s Survival: The Korean War 25 June 1950 - 27 July 1953 As Remembered by South Koreans Living in British Columbia. Xlibris Corporation. ISBN 1503536238. Վերցված է 2015 թ․ հուլիսի 9-ին.
- ↑ Shin hyong-sik, 《A Brief History of Korea》, Vol. 1, Ewha Womans University Press, 2005. 8973006193 pp.74-75
- ↑ Jungeun Oh, 〈Fusion of Korean and Western Musical Styles in Haesik Lee’s Duremaji〉, School of Music, The University of Alabama, p.22
- ↑ Laurence Picken, 《Musica Asiatica》, CUP Archive, 1984. 0521278376 p.44
- ↑ Yoon seo-seok, 《Festive Occasions: The Customs in Korea》, Ewha Womans University Press, 2008. 8973007815 pp.24-25
- ↑ Kang, Jae-eun; Lee, Suzanne (2006). The Land of Scholars: Two Thousand Years of Korean Confucianism. Homa & Sekey Books. էջեր 245–246. ISBN 1931907374. Վերցված է 2015 թ․ հուլիսի 10-ին.
- ↑ Song, 2000, Chapter 1, էջ 23—24
- ↑ 24,0 24,1 24,2 Song, 2000, Chapter 1, էջ 24
- ↑ Song, 2000, Chapter 1, էջ 25—26
- ↑ 26,0 26,1 Garland, 2013, էջ 1203
- ↑ 27,0 27,1 Song, 2000, Chapter 2, էջ 41
- ↑ Song, 2000, Chapter 2, էջ 42
- ↑ Ancient Arts, 1970, էջ 213
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Song Bang-song. Korean Music. — Jimoondang Publishing Company, 2000. — ISBN 89-88095-13-8.
- The Concise Garland Encyclopedia of World Music. — Taylor& Francis, 2013. — ISBN 9781136095948.
- The Ancient Arts of Korea. — Ministry of Culture and Information, 1970.
- Yi Hye-Gu, Provine R.C. Essays on Traditional Korean Music. — Royal Asiatic Society, Korea Branch, 1981.
- Gagok, lyric song cycles accompanied by an orchestra. UNESCO (2010)
- Kim Hŭng-gyu, Fouser R. Understanding Korean Literature. — M.E. Sharpe, 1997. — (An Eastgate book). — ISBN 9781563247736.
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Kpop Radio Pdm Արխիվացված 2012-05-03 Wayback Machine(Community dedicated to Korean Culture, music and Korean music radio)
- Generacion Kpop (Community websites dedicated to Korean music and Korean music radio)
- Culture & Arts in Korea: Trends in Music Արխիվացված 2004-08-16 Wayback Machine
- Overview of Traditional Korean Music Արխիվացված 2008-05-07 Wayback Machine
- Minyo Արխիվացված 2011-01-29 Wayback Machine [Translation from Minsok Kyoyuk Jaryojip, published by Bongchon Norimadang]
- News articles about Korean Music Արխիվացված 2010-06-12 Wayback Machine