Հարավային Կորեայի երաժշտությունը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Korea Seoul Scenic 10.jpg

Հարավային Կորեայի երաժշտությունը զարգացել է տասնամյակների ընթացքում, սկսած Կորեական պատերազմի ավարտից: Նրա հիմքն է համարվում կորեացիների երաժշտությունը, հազարավոր տարիներ թերակղզում բնակեցված: Ժամանակակից հարավկորեական երաժշտությունը բաժանված է երեք հիմնական կատեգորիաների՝ ավանդական կորեական ժողովրդական երաժշտություն, հայտնի երաժշտություն, կամ քեյ փոփ, և արևմուտքից ոգեշնցված երաժշտություն:

Կորեական ավանդական երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Կորեայի երաժշտություն

Առաջին հիշատակումները կորեական երաժշտության մասին գալիս են հնագույն ժամանակներից:Ճապոնական գաղութացման ժամանակ, կորեական երաժշտությունը փաստացի կերպով վերացվել է: Բայց հետպատերազմյան շրջանում կարճ ժամանակում երաժշտությունը սկսում է վերածնվել հայրենասիրական և ժողովրդական երգերով: 1948 թվականին Կորեան բաժանվել է Հարավային և Հյուսիսային Կորեաների, որոնցում ստեղծվել է իր սեփական մոտեցումը երաժշտությանը: Կորեական ավանդական երաժշտությունը իր մեջ ներառում է ժողովրդական, դասական և պալատական երաժշտություն: Ժողովրդականի հիմնական ժանրեն են համարվում սանջոն, փհանսորին և նոնակը: Կորեական պալատական (ծիսական) երաժշտության երեք տեսակներն են համարվում աակը, հյանակը և թանակը:

Հայտնի երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

EXO բոյ բենդը
2ne1 աղջիկների խումբը
    1rightarrow.png Հիմնական հոդված՝ K-pop

Հայտնի երաժշտությունը, որպես օրենք, անգլեներով կոչվում է քեյ փոփ, կամ կորեերենով կայո (가요): Ժամանակակից քեյ փոփում գերակշռում են պարային խմբերը, կազմված գեղեցիկ արտաքին ունեցող և պարային լավ ունակություններ ունեցող արտիստներից: Ներկա պահին կորեական երաժշտությունը և էստրադայի աստղերը այնքան հայտնի են, որ ասիացիների համար հորինվել է հատուկ անուն` Հալլյու (한류), որը նշանակում է կորեական ալիք և արտացոլում է ժամանակակից կորեական մշակույթի ազդեցությունը ամբողջ աշխարհի վրա:[1] Հարավային Կորեայի ժամանակակից մշակույթը այսօր համարվում է երիտասարդական մշակույթի շարժիչ գործոնը Ասիա-Խաղաղօվիկանոսյան տարածքում, հատուկ շեշտ դրված է Չինաստանի, Հոնկոնգում, Ճապոնիայում, Թայվանում և Ասիայի հարավ-արևելք մեծ մասի վրա:

Ժանրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Թրոթ[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Թրոթ

Թրոթ (кор: 트로트), երաժշտական ժանր, համարվում է կորեական երաժշտության ամենահին ձևերից: Ձևավորվել է 1900-ական թվականներին երբ Ճապոնիան գաղութացնում էր Կորեան: Կորեայում ժանրի համար ընդունված են մի քանի տարբեր անվանումներ, ինչպիսիք են՝ yuhaengga, ppongtchak և t’urotu: Երկրորդ համաշխարհային պատերազմի և Ճապոնիայի Կորեայի հանդեպ ունեցած իշխանությունների ավարտից հետո, թրոթը սկսել է կենտրոնանալ արևմտյան երաժշտության վրա: Դա հիմնականում բացատրվում է երկու պատճառներով: Առաջին հերթին, Հարավային Կորեայի իշխանության նպատակն էր դարձել կոմունիզմի գաղափարական արժեքների վերացումը: Երկրորդ հերթին, ամերիկական զինվորների Կորեայում գտնվելու ժամանակ, կորեացի երաժիշտները ուշադրություն են դարձրել ամերիկական երաժշտական ժանրերի հայտնիությանը: Թրոթի հայտնիությունը նվազել է 1980-1990-ական թվականների ընթացքում, ներկա պահին ժանրը վերածնունդ է ապրում:

Корейская рок-группа No Brain

Ռոք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոք երաժշտությունը Կորեա է ներթափանցել Կորեական պատերազմի ժամանակ ամերիկացի զինվորների միջոցով: Շին Ջունգ Հյոնը, ում հաճախ անվանում են "կորեական ռոքի կնքահայր", ստեղծել է հոգեբանական ռոքի սեփական ոճը 60-ական և 70-ական թվականներին և ձայնագրել է ալբոմների բազմաթիվ խմբերի հետ, ինչպիսիք են՝ Add 4, the Men, և Yup Juns, ինչպես նաև երգեր է գրել և նվագել հայտնի կատարողների համար, որոնց թվին են պատկանում Կիմ Չհու Ջան, Չանգ Հյոնգը, և ավելի քիչ հայտնիություն ունեցողների համար, օրինակ Կիմ Չոնգ Մինը: Նախագահ Փակ Չոնգ Հիի մասին գովաբանական երգ գրելու հնարավորությունից հրաժարվելուց հետո, Շինի երաժշտությունը արգելվել է նախագահի կողմից, իսկ նրան բանտարկել են մարիխուանա պահելու համար: Շինին բանտարկելու պատճառով կորեական ռոքի զարգացումը դադարել է:

1980-ական թվականներին, մարդկանց երաժշտական նախընտրությունները փոխվել են: Բեմը եղել է մետալի իշխանության ներքո, որի գլխավոր կատարողներն են եղել Boohwal, Baekdoosan և Sinawe խմբերը, որոնք միասին հայտնի են եղել որպես Մեծ եռյակ:[2]

Ռոք երաժշտության վերածնունդը եղել է 90-ական թվականներին նախագահ Րո Դե Ուի գալով: Քանի որ, տեղեկությունը ազատ թափանցում էր երկրի, ավելի շատ կորեացի երատիսարդներ սկսեցին ստեղծել սեփական ռոք խմբերը[3]: Երկու ամենավաղ հայտնված խմբերն են եղել Crying Nut և No Brain: Նրանք երկիր բերեցին մի շարք նոր ժանրեր, որոնց խարնուրդը անվանվեց "Chosun Punk": Համաշխարհայնացման մեծացման և համացանցի հետ միասին, երաժշտական բեմը դարձավ ավելի բազմազան և ավելացնում էր ավելի շատ նոր ոուղղություններ: 90-ականների վերջերին երաժշտական ժանրերի բազմազանությունը շարունակում էր մեծանալ, և երիտասարդ խմբեր Rux և The Geeks Կորեա բերեցին մի նոր ուղղություն պանկի հարդոր - straight edge:

Ֆոլկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թհոն կիթառը (통 기타) համարվում է կորեական ֆոլկ երաժշտության և ֆոլկլորի ձևերից մեկը, տարածված 60-ական և 70-ական թվականներին: Ուղղության վրա մեծ ազդեցություն է ունեցել ամերիկական ֆոլկ երաժշտությունը և ժանրի ներկայացուցիչները համարվում էին ամերիկական ֆոլկ երաժիշտների կորեական տարբերակը, ինչպիսիք են` Ջոան Բաեզը և Բոբ Դիլանը: Ամենավաղ և հայտնի ֆոլկ երաժիշտներից են եղել Կիմ Մին Կին և Ամերիկայում կրթություն ստացած Հանգ Թե Սուն: Հանգը և Կիմը ձայնագրել են քաղաքական ուղղվածություն ունեցող ֆոլկ երգեր, արդյունքում կատարողների երաժշտությունը արգելվել է բռնակալ կառավարիչ Փակ Չոնգ Հիի կողմից: Չնայած կառավարության ջանքերին ֆոլկ երաժշտությունը արգելելու դեմ. հայտնի ֆոլկ երգերը ավելի հաճախ են սկսել օգտագործել Կորեայում սոցիալական փոփոխությունների համար, որը ծնել է նորե ունդոն (노래 운동) տերմինը, կամ բառացիորեն`"երգի շարժում": 1987 թվականին, Հարավային Կորեայի ժողովրդավարության անցման ժամանակ, դարձել է հայտնի քաղաքական ակտիվիստ ժողովրդական երաժիշը Կիմ Կվանգ Սոկը, որի երգերը հնչել են դեմոկրատական հանդիպումների ժամանակ:

PSY

Հիփ հոփ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարավային Կորեայի խոշոր քաղաքներում, ինչպիսիք են Սեուլը, Բուսանը և Դեգուն, հիփ հոփը դարձել է մշակութային երևույթ: Ժանրի ճանաչությունը ավելանում է 90-ական թվականներից, հատկապես նրա զարգացման վրա ազդել են Սո Թե Ջին և Boys' smash խումը "I know" (кор: Nan arayo 난 알아요) անվանումով: Ուղղությունը նաև սկսել է միջազգային ուշադրություն գրավել 2000- ական թվականներին կորեացի կատարողների հաջողություններով, տարբեր առաջնություններում ելույթ ունենալուց: 2004 бթվականին "It's Raining" ալբոմի շնորհիվ, երգիչ Rain-ը դարձել է առաջին կորեացի միջազգային աստղը: Համացանցային խանութները ակտիվորեն ազդոի, են նոր մշակութի առաջխաղացմանը: 2012 թվականի հուլիսի 15-ին, հարավկորեացի կատարող Psy-ը թողարկել է "Gangnam Style" (강남 스타일) հիթը: Տեսահոլովակը հայտնվել է «Գինեսի ռեկորդների գրքում» որպես տեսանյութ, ամենաշատ «լայքեր» հավաքած տեսանյութ YouTube-ի պատմության մեջ, ինչպես նաև դարձել է լիդեր դիտումների քանակով:

Այդոլ խմբեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած նրան, որ քեյ փոփ տերմինով կարելի է հասկանալ կորեական ժամանակակից երաժշտության յուրաքանչյուր ժանր, իհարկե երկրի սահմաններից դուրս, քեյ փոփ ասելով կարելի է հասկանալ բացառապես երաժշտություն, որը կատարում են այսպես կոչված այդոլները կամ իդոլները (кор: 아이돌): Նրանք հիմնականում կազմված են մի քանի միասեռ կատարողներից, որոնց երգացանկի մեջ է մտնում համահունչ հիփ հոփը, պարային և էլեկտրոնային երաժշտությունը: Հայտնի այդոլ խմբերի օրինակներ են. EXO Bts, GOT7, JYJ, TVXQ, Super Junior, Wonder Girls, Girls' Generation, SHINee, SS501, BIGBANG, 2PM, 2AM, B2ST, MBLAQ, 2NE1, T-ara, 4Minute, Secret, SISTAR, Brown Eyed Girls, F(x), The Grace, Crayon Pop, U-KISS, Girl’s Day, After School, Teen Top, Infinite, B1A4, Block B, Kara, B.A.P, CNBLUE, Nu'est, BTOB, VIXX, Nine Muses, A Pink և miss A: Ինչպես նաև գոյություն ունեն CO-ED խմբեր, կազմված տարբեր սեռերի ներկայացուցիչներից:

Անկախ հայտնի երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Jaurim ինդի խումբը

Անկախ երաժշտության հայտնիությունը, ինչպիսին է անկախ հիփ հոփ և ինդի ռոքը, կամ ինդին (կորեերեն՝ 인디), թափ է հավաքում: Այսօր ինդի ռոք ասելով՝ նկատի ունեն նրբագեղ, նուրբ, հետադարձ երաժշտություն առանց ագրեսիայի: Ինչպես նաև գրեթե առանց ռոքի կատարման մելանխոլիկ բալլադներ: Ժանրի հայտնիությունը հաստատվում է անկախության ակտերով և այդ իրադարձության մասին լուսաբանումը հայտնի բոլգերում: 1990-ական և 2000-ական թվականների հայտնի ինդի խմբերին են պատկանում Jaurim-ը (կորեերեն՝ 자우림), Huckleberry Finn-ը (կորեերեն՝ 허클베리 핀), Nell-ը (կորեերեն՝ ), Mot-ը (կորեերեն՝ ), Cherry Filter-ը (կորեերեն՝ 체리 필터), և Third Line Butterfly (կորեերեն՝ 3호선 버터플라이) և ավելի հայտնի Busker Busker խումբը:

Դասական երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կորեական սիմֆոնիկ նվագախմբում ելույթ են ունենում հայտնի կատարողներ և մենակատարներ: Համաշխարհային ճանաչում կորեացի կոմպոզիտոր է համարվում Լի Սինը, որը մասնագիտացած է մանկական երաժշտությունում: Դաշնակահարներ և կոմպոզիտորներ, ինչպիսին է Յիրուման, հայտնի են դարձել արևմուտքում 2000-ական թվականներին: Բազմաթիվ համաշխարհային ակնառու կոմպոզիտորներ ունեն կորեական ծագում: Նրանց թվին են պատկանում՝ Լի Յոնգ Չան, որը ծնվել է 1931 թվականին Վոնջուում և սովորել է Փարիզի երաժշտության և պարի բարձրագույն կոնսերվատորիայում և Բրյուսելի թագավորական կոնսերվատորիայում: Նա իր ուսումը շարունակել է Մանհեթենի երաժշտական դպրոցում: Լին դժվարությունների է հանդիպել ճապոնական օկուպացիայի և կորեական պատերազմի ժամանակ, չնայած դրանց. նա կարողացել է դառնալ 20-րդ դարի կորեական երաժշտության ուժերից մեկը:[4]

Ժամանակակից կորեական քրիստոնեական երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիստոնեության գալով, ավետարանականների իրենց հավատի համար երաժշտության օգտագործումը բերեց երգչախմբերի ստեղծմանը, ինչպես եկեղեցու ներսում, այնպես էլ եկեղեցուց դուրս և ինչպես նաև ամերիկական ոճով քրիստոնեական երգերի հայտնվելով, նրանք կատարում են կորեերենով:

Արևմտյան և ավանդական ոճերի խառնուրդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավաբնդական կորեական երաժշտական գործիքները, միավորելով արևմտյան հարվածային գործիքներով,ծնել են կորեական երաժշտության նոր ալիք 1998 թվականին:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. "South Korea's pop-cultural exports: Hallyu, yeah!". The Economist. 2010-01-25. Retrieved 2012-04-01
  2. Russell, Mark James. Pop Goes Korea: Behind the Revolution in Movies, Music, and Internet Culture., Berkeley, CA: Stone Bridge, 2008. Print.
  3. Stephen Epstein: Korea's indie rock scholar, Korea.net. Retrieved 31 January 2014.
  4. University of South Florida (2012), Celebrating women composers