Կորալային կղզի
Կորալային կղզի, կղզի, որը խութ ստեղծող օրգանիզմի կենսագործունեության արդյունք է և առաջանում է արևադարձային գոտու օվկիանոսներում և ծովերում։ Ամբողջական կամ կոտրված օղակի տեսք ունեցող կորալյան կղզիները անվանում են օղակղզի։ Կորալային կղզիների մեծ մասը գտնվում է Խաղաղ օվկիանոսում։
Կղզու տեսք
[խմբագրել | խմբագրել կոդը]Կորալային կղզիները առաջանում են խութաստեղծ օրգանիզմների գործունեության արդյունքում, դա կորալային խութերի յուրօրինակ շարունակությունն է։
Հիմնական խութաստեղծ օրգանիզմներ են համարվում կորալյան պոլիպները և կրային ջրիմուռները, ինչպես նաև կորալյան խութերի ձևավորման գործընթացում իրենց մասնակցությունն ունեն այլ ծովային օրգանիզմներ (կակղամորթները, սպունգները և կանաչ ջրիմուռները)։
Կորալային պոլիպները իրենց կենսագործունեության ընթացքում առաջացնում են կալցիումային բաղադրությամբ խողովակներ որոնք կոչվում են կորալներ։ Այդ խողովակում շուտով առաջանում է դուստր պոլիպ, որը կարող է չլքել իր ծնողներիին։ Եվ երբ նա պատրաստում է իր կրային խողովակը, այն աճում է ծնողների խողովակի հետ միասին[1]։ Այդ ձևով առաջանում են կորալային կուտակումները։ Երբ պոլիպները մահանում են կրային խողովակները մնում են, և դրանցում շարունակում են զարգանալ այլ պոլիպներ։
Կորալային կղզիների օրինակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «КОРАЛЛОВЫЕ РИФЫ». Энциклопедия Кругосвет (ռուսերեն). Энциклопедия Кругосвет. Վերցված է 2018 թ․ մարտի 31-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Игнатьев Г. М. Тропические острова Тихого океана. Москва, изд-во «Мысль», 1978, 270 c.
- «Коралловые рифы и острова». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
|