Jump to content

Կորալային կղզի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կորալային կղզու օրինակ
Կորալ

Կորալային կղզի, կղզի, որը խութ ստեղծող օրգանիզմի կենսագործունեության արդյունք է և առաջանում է արևադարձային գոտու օվկիանոսներում և ծովերում։ Ամբողջական կամ կոտրված օղակի տեսք ունեցող կորալյան կղզիները անվանում են օղակղզի։ Կորալային կղզիների մեծ մասը գտնվում է Խաղաղ օվկիանոսում։

Կորալային կղզիները առաջանում են խութաստեղծ օրգանիզմների գործունեության արդյունքում, դա կորալային խութերի յուրօրինակ շարունակությունն է։

Հիմնական խութաստեղծ օրգանիզմներ են համարվում կորալյան պոլիպները և կրային ջրիմուռները, ինչպես նաև կորալյան խութերի ձևավորման գործընթացում իրենց մասնակցությունն ունեն այլ ծովային օրգանիզմներ (կակղամորթները, սպունգները և կանաչ ջրիմուռները

Կորալային պոլիպները իրենց կենսագործունեության ընթացքում առաջացնում են կալցիումային բաղադրությամբ խողովակներ որոնք կոչվում են կորալներ։ Այդ խողովակում շուտով առաջանում է դուստր պոլիպ, որը կարող է չլքել իր ծնողներիին։ Եվ երբ նա պատրաստում է իր կրային խողովակը, այն աճում է ծնողների խողովակի հետ միասին։ Այդ ձևով առաջանում են կորալային կուտակումները։ Երբ պոլիպները մահանում են կրային խողովակները մնում են, և դրանցում շարունակում են զարգանալ այլ պոլիպներ։

Կորալային կղզիների օրինակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Игнатьев Г. М. Тропические острова Тихого океана. Москва, изд-во «Мысль», 1978, 270 c.
  • «Коралловые рифы и острова». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)