Կովկասյան նահանգապետություն
| |||
Երկիր | Ռուսական կայսրություն | ||
Կարգավիճակ | Ռուսաստանի կայսրության նահանգ և նահանգ | ||
Վարչկենտրոն | Եկատերինոգրադսկայա (ստանիցա, Պրոխլադնենսկի շրջան)[1], Աստրախան[1] և Գեորգիևսկ[1] | ||
Հիմնադրված է | 1802 թ. | ||
Կովկասյան նահանգապետություն, Ռուսական կայսրության ադմինիստրատիվ միավոր։ Առաջացել է 1785 թվականին Կովկասյան փոխարքայության կազմում։ 1822 թվականին Կովկասյան նահանգապետության մեծ մասը մտավ Ստավրոպոլյան նահանգապետության կազմը
Բնակավայրերը և ադմինիստրատիվ կառույցները[խմբագրել | խմբագրել կոդը]
Կովկասյան նահանգապետությունը կազմված էր վեց վարչաշրջաններից (ռուս.՝ уезд)՝ Եկատերինոգրադսկայան, Կիզլյառը, Մոզդոկը, Ալեքսանդրովյան, Գեորգիևսկյան և Ստավրոպոլյան։ Ազով-Մոզդոկյան գծի վրա վեց ամրոցներ (Ստավրոպոլ, Եկատերինոգրադսկայա, Կիզլյառ, Մոզդոկ, Գեորգիևսկ, Ալեքսանդրովյան) հայտարարվել էին քաղաքային վարչաշրջանային կենտրոններ։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
XVIII դար
1775 թվականին Ռուսական կայսրության կողմից պլանավորվեց մի շարք ամրությունների կառուցում Թերեքից մինչև Դոն՝ այսպես կոչված Ազով-Մոզդոկյան գիծը։ 1777 թվականին կառուցվել էր 10 ամրոցներ, այդ թվում նաև Ստավրոպոլյան (ներկայիս Ստավրոպոլը)։ 1773 նահանգապետության տարածք այցելեց ակադեմիկոս Գլյուդենշտեդը, իսկ 1793 թվականին՝ ակադեմիկոս Պալլասը։ 1785 թվականի մայիսի 5-ին կազմավորվեց Կովկասյան նահանգապետությունը՝ վեց վարչաշրջաններից[2]։
- Ալեքսանդրովյան վարչաշրջան- քաղաք Ալեքսանդրովսկ, հետագայում անվանափոխված նույնանուն կայանով
- Եկատերինոգրադսկայան վարչաշրջան- քաղաք Եկատիրնոգրադ, որը եղել է մաիժամանակ նաև Կովկասյան նահանգապետության կենտրոնը։ Ավելի ուշ անվանափոխվում է նույնանուն կայանով։ Ձևավորվել է 1785 թվականի մայիսի 5-ին Կովկասյան փոխարքայության կազմում։ Վարչաշրջանը վերացվել է 1790 թվականին, տարածքը բաշխվել է Ալեքսանդրովսկյան, Գեորգիևսկյան և Մոզդոկյան շրջանների միջև։
- Գեորգիևսկյան վարչաշրջան- քաղաք Գեորգիևսկ։ Ձևավորվել է Կովկասյան փոխարքայության կազմում 1785 թվականի մայիսի 5-ին։ 1827 թվականին վարչաշրջանը վերափոխվեց նույնանուն շրջանի։ 1830 թվականի մայիսի 14-ի(21) Սենատի հրամանով անվանափոխվեց Պյատիգորսկ անունով և կենտրոնը տեղափոխվեց քաղաք Պյատիգորսկ։
- Կիզլյառի վարչաշրջան- Քաղաք Կիզլյառ։ 1827 թվականին վարչաշրջանը վերափոխվեց շրջանի։ 1847 թվականի մայիսի 2-ից՝ նորից վարչաշրջան։ 1867 թվականի դեկտեմբերի 9-ին վարչաշրջանի մի մասը քաղաք Կիզլյառի հետ միասին անցնում է Ստավրոպոլյան նահանգապետությունից Թերեքյան մարզ։ Մնացած տարածքները մտավ Նովոգրիգորևսկյան վարչաշրջանի մեջ՝ Պրասկովեյա կենտրոնով։
- Մոզդոկյան վարչաշրջան- քաղաք Մոզդոկ
- Ստավրոպոլյան վարչաշրջան- քաղաք Ստավրոպոլ
Նահանգապետության կենտրոն նշանակված էր Եկատիրինոգրադը։ 1787 թվականի վերջին Կովկասյան նահանգապետությունում հաշվվում էր 30 000 տղամարդ և 34 բնակավայր։ 1790 թվականի ապրիլի 30-ին Կովկասյան նահանգապետությունը վերացվեց և ադմինիստրատիվ կառույցները տեղափոխվեցին Աստրախան։ Նահանգապետությունը նորից ստացավ մարզի կարգավիճակ Աստրախանի նահանգապետության կազմում։
Նահանգապետեր
Կովկասյան նահանգապետեր ( 1785 մայիսի 5-ից մինչև 1796 թվականի դեկտեմբերի 31-ը) | |||
---|---|---|---|
Տարեթիվ և պաշտոն | Անուն | Կյանքի տարիները | Պաշտոնը |
5.05.1785—1786 | Միքաել Ժուկով | Նահանգապետ | |
1787—1788 | Լարիոն Ալեքսեև | −1798 | Նահանգապետ |
[28.10.]1789—[6.03.]1792 | Սերգեյ Բրյանչանինով | Նահանգապետ | |
1793—1796 | Պյոտր Սկարժինսկի | Նահանգապետ | |
1796—19.12.1796 | Ալեքսանդր Ալյաբեև | Նահանգապետ | |
31.12.1796 | Կովկասյան մարզը վերացվել է |
XIX դար
1802 թվականին Կովկասյան նահանգապետությունը առանձնացվեց Աստրախանի նահանգապետությունից և վերականգնվեց 5 վարչաշրջաններով՝
- Կիզլյառյան- քաղաք Կիզլյառ
- Գեորգիևսկյան-քաղաք Գեորգիևսկ
- Մոզդոկյան- քաղաք Մոզդոկ
- Ալեքսանդրովյան վարչաշրջան- քաղաք Ալեքսանդրովսկ, հետագայում անվանափոխված նույնանուն կայանի։
Գեորգիևսկը հռչակվեց նահանգապետության կենտրոն։
1822 թվականին Կովկասյան նահանգապետությունը վերափոխվեց մարզի[3]։
1824 թվականի հոկտեմբերի 2-ին Ալեքսանդր I-ի հրամանով մարզային ներկայացուցչական տեղերը փոխադրվեցին Գեորգիևսկից տեխափոխվեց Ստավրոպոլ[4]։
1825 թվականին ստեղծվում է քոչվոր ժողովուրդների հատուկ կառավարություն (Մագոմետանյան քոչվոր ժողովուրդների Գլխավոր ներկայացուցչություն)
1826 թվականի հոկտեմբերի 7-ին Կովկասյան մարզում համաձայն մարզի ղեկավար գեներալ-լեյտենանտ Գ. Ա. Էմանուելյաի հրամանի բացվել են առաջին խնայողական բանկերը[5]։
1842 թվականին ստեղծվել է Կովկասյան թեմը՝ վարչությունով Ստավրոպոլ քաղաքում։
1847 թվականի մայիսի 2-ին Նիկոլայ I Կովկասյան մարզը անվանափոխվեց Ստավրոպոլյան նահանգապետության[6], իսկ նրա երեք մարզերը (Կիզլառյան, Ստավրոպոլյան և Պյատիգորսկյան) դարձան վարչաշրջաններ[7]։
Կովկասյան նահանգապետության քաղաքացիական նահանգապետեր | |||
---|---|---|---|
Ծննդյան տարեթիվը | Անուն | Կյանքի տարիները | Պաշտոնը |
1802—1804 | Իվան Կասպերով | Նահանգապետ | |
1804—1806 | Քրիստիան Գիլդենշոլդ | Նահանգապետ | |
1806—1809 | Նիկոլայ Կարտվելին | Նահանգապետ | |
1809—1811 | Մարկ Մալինսկի | Նահանգապետ | |
1811—1813 | Ֆոն Յակով Բրիսկորն | Նահանգապետ | |
1813—1820 | Մարկ Մալինսկի | Նահանգապետ | |
1822 հուլիսի 24 | Նահանգապետությունը վերափողվել է մարզի, կենտրոնը տեղափոխվել է Ստավրոպոլ |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 https://bigenc.ru/domestic_history/text/2031552
- ↑ ««Административно-территориальное устройство Ставрополья с конца XVIII века по 1920 год». Ставрополь, Комитет Ставропольского края по делам архивов, 2008 год». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ Газета «Пятигорская правда». 6 августа 2015 года. № 117 [8338]
- ↑ Указ Александра I о переводе из Георгиевска в Ставрополь областных присутственных мест
- ↑ «Календарь государственных праздников Российской федерации, памятных дат и знаменательных событий Ставропольского края на 2011 год». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 17-ին.
- ↑ «УКАЗ ИМПЕРАТОРА НИКОЛАЯ I № 21164. О ИМЕНОВАНИИ КАВКАЗСКОЙ ОБЛАСТИ СТАВРОПОЛЬСКОЮ ГУБЕРНИЕЮ. — ПОЛНОЕ СОБРАНИЕ ЗАКОНОВ РОССИЙСКОЙ ИМПЕРИИ. — ТОМ. XXII . — ОТД. 1. — СПБ. — 1848. — С. 396». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ «Хроника административно-территориальных изменений, коснувшихся Ставрополье с 1785 года по настоящее время». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 31-ին.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կովկասյան փոխարքայություն // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.