Կոպլա
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Կոպլան (իսպ.՝ сopla), իսպանական երաժշտական բանահյուսության ձև է։ Այն իրենից ներկայացնում է ութ վանկանի տողերից կազմված հանգավորված քառատող։
Ժանրի յուրահատկությունները
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոպլաներն իրենց բովանդակությամբ մոտ են առածներին կամ ասացվածքներին, որոնք, ի դեպ, ևս հաճախ ունենում են ռիթմ ու հանգավորում։ Առածների և ասացվածքների հետ կոպլաներին ընդհանրացնում է նաև բովանդակության թեմատիկ բազմազանությունը. կոպլաները, ինչպես առածներն ու ասացվածքները, շոշափում են «կյանքի գրեթե բոլոր կողմերը»։ Կոպլաների և առածների ու ասացվածքների ընդհանրություններից է նաև այն, որ դրանք, որպես կանոն, արտահայտում են ո՛չ թե անհատի մտքերն ու հույզերը, այլ կոլեկտիվ գիտակցության, կոլեկտիվ հոգեբանության արտացոլում են հանդիսանում։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1.Վավերագրական ֆիլմ «Իսպանական կոպլա» (La España de la copla) (իսպ.) ՅուԹյուբում
2. Բլոգ ժանրի ժամանակակից ներկայացուցիչների մասին (իսպ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոպլա» հոդվածին։ |
|