Կոնստանտին Լիպսկերով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոնստանտին Լիպսկերով
Ծնվել էհունվարի 25 (փետրվարի 6), 1889
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական կայսրություն
Վախճանվել էհոկտեմբերի 28, 1954(1954-10-28) (65 տարեկան)
Վախճանի վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանԴոնսկոե գերեզմանատուն
Մասնագիտությունբանաստեղծ, դրամատուրգ և թարգմանիչ
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ

Կոնստանտին Աբրամովիչ Լիպսկերով (ռուս.՝ Константин Абрамович Липскеров, հունվարի 25 (փետրվարի 6), 1889, Մոսկվա, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 28, 1954(1954-10-28), Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային սովետական գրող, թարգմանիչ։

Լիպսկերովի արևելյան բանաստեղծություններում («Ավազ և վարդեր», 1916 թվականին, ժողովածու) ուժեղ են էպիկուրիզմի տարրերը։ 1922-1925 թվականների ստեղծագործությունները՝ «Ոսկե ափ» և «Վեցերորդ օր», «Բիբլիական ու անտիկ» բանաստեղծությունների ժողովածուները, «Ուրիշը» չափածո վիպակը, «Ծովային սիսեռահատ» պոեմը համակված են կյանքի վաղանցիկության մոտիվներով։ Գրել է նաև դրամաներ։ Ռուսերեն է թարգմանել «Սասունցի Դավիթ» էպոսը, Նիզամի Գյանջևիի «Խոսրով և Շիրին», «Իսկանդեր-Նամե» պոեմները, Ա. Իսահակյանի, Ի. Աբաշիձեի և ուրիշների ստեղծագործությունները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 622