Կոնստանտին Գորդոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոնստանտին Գորդոն
Ծնվել է1910
Մահացել է1962
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՍանկտ-Պետերբուրգի պետական կինոյի և հեռուստատեսության համալսարան (1936)
Մասնագիտությունհնչյունային օպերատոր
ԱշխատավայրԼենֆիլմ, Մոսֆիլմ և Մաքսիմ Գորկու անվան կինոստուդիա
Պարգևներ և
մրցանակներ

Կոնստանտին Գորդոն (ռուս.՝ Гордон, Константин Васильевич, 1910 - 1962), խորհրդային հնչյունային օպերատոր։ Լատվիական ԽՍՀ-ի արվեստի վաստակավոր գործիչ (1947 թվական)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոնստանտին Գորդոնը ծնվել է 1910 թվականին։ 1936 թվականին ավարտել է Սանկտ Պետերբուրգի կինոռեժիսորների ինստիտուտը։ 1935-1941 թվականներին եղել է «Լենֆիլմ» կինոստուդիայի հաստիքային հնչյունային օպերատոր։ Դրան հետևել է էվակուացիան աշխատանքը Կենտրոնական միացյալ կինոստուդիայում։ Հայրենական մեծ պատերազմից հետո վերադարձել է «Լենֆիլմ»։ Այնուհետև աշխատել է Մաքսիմ Գորկու անվան կինոստուդիայում։ 1952 թվականից եղել է «Մոսֆիլմ» կինոստուդիայի հաստիքային հնչյունային օպերատոր։

1947 թվականին Կ. Գորդոնին շնորհվել է Լատվիական ԽՍՀ-ի արվեստի վաստակավոր գործիչ կոչումը` Ալեքսանդր Իվանովի «Վերադարձ հաղթանակով» ֆիլմում կատարած աշխատանքի համար։

Մահացել է 1962 թվականին։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1938 թվական` Հրացանով մարդը
  • 1939 թվական` Խիրուրգիա (ֆիլմ, 1939)
  • 1940 թվական` Կրկես
  • 1941 թվական` Դիմակահանդես
  • 1942 թվական` Մարդասպանները ճանապարհ են դուրս գալիս
  • 1943 թվական` Հանուն հայրենիքի
  • 1945 թվական` Աբայի երգեր
  • 1950 թվական` Ազատագրված Չինաստան
  • 1954 թվական` Արիության դպրոց
  • 1956 թվական` Սիրտը կրկին զարկում է
  • 1957 թվական` Դեպի Սև ծով
  • 1958 թվական` Պիգմալիոն
  • 1958 թվական` Խաղաղ հանգրվանի մոտ
  • 1960 թվական` Երեք անգամ հարություն առնողը

Կոչումներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լատվիական ԽՍՀ-ի վաստակավոր գործիչ (1947 թվական)։

Նա աշխատել է որպես հնչյունային օպերատոր այնպիսի ֆիլմերում, որոնք ճանաչում են ստացել արտասահմանում։

  • 1954 թվական` Արիության դպրոց` մրցանակ` Կառլովի Վարիի միջազգային կինոփառատոնի լավագույն կրթական ֆիլմ (1954 թվական)[1]։
  • 1942 թվական` Մարդասպանները ճանապարհ են դուրս եկել` Մասնակցություն «1942-1944 թվականները Ալմաթիի Կենտրոնական միացյալ կինոստուդիայի աստղային կինո» նախագծին, «Եվրասիա» միջազգային կինոփառատոն Ալմաթիում (1998 թվական)[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ««Школа мужества»». Статья. Онлайн энциклопедия Кирилла и Мефодия. Վերցված է 2014 թ․ փետրվարի 25-ին.
  2. ««Убийцы выходят на дорогу»». Статья. Онлайн энциклопедия Кирилла и Мефодия. Վերցված է 2014 թ․ փետրվարի 25-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ««Гордон Константин Васильевич»». Имена. Энциклопедия отечественного кино. Վերցված է 2014 թ․ փետրվարի 7-ին.(չաշխատող հղում)
  • ГОРДОН Константин Васильевич // Энциклопедия кино. — 2010.