Կոնստանտին Գոլիցին
Կոնստանտին Գոլիցին | |
---|---|
հոկտեմբերի 2 (14), 1893 - հունվարի 25, 1938 (44 տարեկան) | |
Ծննդավայր | Կրոնշտադտ, Պետերգոֆյան գավառ, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահվան վայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Զորատեսակ | Ռազմածովային նավատորմ |
Կոչում | 3-րդ կարգի ճարտարագետ- նավատորմապետ |
Մարտեր/ պատերազմներ | Առաջին համաշխարհային պատերազմ |
Կրթություն | Ֆ․ Ձերժինսկու անվան բարձրագույն ռազմածովային ինժեներական ուսումնարան |
Պարգևներ |
Կոնստանտին Գոլիցին (ռուս.՝ Константин Васильевич Голицин, հոկտեմբերի 2 (14), 1893, Կրոնշտադտ, Պետերգոֆյան գավառ, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն - հունվարի 25, 1938, Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային ռազմա-ծովային գործիչ, ճարտարագետ, Կարմրադրոշ Բալթիական նավատորմի գլխավոր ռազմական նավահանգստի Ծովային գործարանի նավաշինական բաժնի պետ, 3-րդ կարգի ճարտարագետ- նավատորմապետ (1936)[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոնստանտին Գոլիցինը ծնվել է ծովային ինժեներական ուսումնարանի բուժակի ընտանիքում։ 1903-1906 թվականներին սովորել է Կրոնշտադտի ռեալական ուսումնարանում, 1906-1910 թվականներին` Սանկտ-Պետերբուրգի 1-ին ռեալական ուսումնարանում։ 1910-1914 թվականներին սովորել է Մոսկվայի ճարտարագիտական ուսումնարանի նավաշինական բաժանմունքում և ստացել գարդեմարին-նավաշինարարի կոչում[2]։ 1914 թվականի հուլիսի 16-ին Պետրոգրադում ստացել է կորպուսի նավաշինական ճարտարագետի պոդպորուչիկի կոչում։ 1914 թվականի հուլիսի 23-ին ընդգրկվել է 1-ին Բալթիական նավատորմի անձնակազմում։ 1914 թվականի օգոստոսի 3-ին ազատվել է` Ծովակալական նավաշինական գործարանում աշխատելու համար։ Եղել է «Պոլտավա» և «Գանգուտ» գծանավերի, «Բորոդինո» և «Նավարին» գծային հածանավերի շինարարի օգնական, 1917 թվականի ապրիլի 15-ին (այլ տվյալներով 1916 թվականի աշնանը)` «Ավրորա» հածանավի նորոգման աշխատանքների վարիչ[3]։ 1918 թվականին Ծովակալական գործարանի նավաշինական գրասենյակի ինժեներ։ 1919 թվականին «Նոր Ծովակալություն» գործարանի նավաշինական արտադրամասի վարիչ։ 1921 թվականի հունվարի 1-ից Ծովակալական գործարանի նավաշինական արտադրամասի (1924 թվականից նավաշինական բաժնի) վարիչ և ռազմածովային ուսումնարանի դասախոս (1921 թվականի հոկտեմբերի 18-ից մինչև 1931), 1926 թվականի հուլիսի 20-ից Բալթիկ ծովի (Կ-10) Գլխավոր ռազմական նավահանգստի գլխավոր նավաշինական ինժեներ։ 1929 թվականի հոկտեմբերի 1-ից անցել է գործառույթների իրականացման, 1930 թվականի հունվարի 8-ից` պաշտոնակատար, 1930 թվականի մարտի 19-ից հաստատվել է գլխավոր նավաշինական ինժեների պաշտոնում։ 1935 թվականի մարտի 9-ից եղել է Կարմրադրոշ Բալթիական նավատորմի Գլխավոր ռազմական նավահանգստի նավաշինական բաժամունքի վարիչը[4]։ 1936 թվականի ապրիլի 11-ից կատարել է նույն բաժնի վարիչի պարտականությունները[5]։
Հասցե
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կրոնշտադտ, Սովետական փողոց, տուն 39, բնակարան 5։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշան (1916)
- Ռոմանովների տան 300-ամյա հոբելյանին նվիրված բաց բրոնզագույն մեդալ (1913)
- Կարմիր Աստղի շքանշան (1934)
Աստիճաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պոդպորուչիկ ККИ (ВП № 1275, 16.07.1914). 03.08.1914 հաշվառված է կորպուսում (ВП № 1284)
- Պորուչիկ ККИ (ВП № 1610, 30.07.1916)
Պատժամիջոցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ազատվել է 1937 թվականին 43-«բ» հոդվածով[6]։ Ձերբակալվել է 1937 թվականի դեկտեմբերի 18-ին խմբակային գործով։ ՆԳԺԿ Հանձնաժողովի և ԽՍՀՄ Դատախազության 1938 թվականի հունվարի 17-ի որոշմամբ ՌՍՖՍՀ ՔՕ 58-7-10-11 հոդվածներով դատապարտվել է պատժի առավելագույն չափին։ Գնդակահարվել է Լենինգրադում 1938 թվականի հունվարի 25-ին։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ленинградский мартиролог: 1937-1938.
- Близниченко С. С. К 120-летию со дня рождения инженер-флагмана 3 ранга К.В. Голицына // Военно-исторический архив. 2015. № 6. С. 62—75.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հոկտեմբերի 14 ծնունդներ
- 1893 ծնունդներ
- Հունվարի 25 մահեր
- 1938 մահեր
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում մահացածներ
- Կարմիր աստղի շքանշանի ասպետներ
- Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- Սուրբ Ստանիսլավի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռազմական գործիչներ այբբենական կարգով
- Առաջին համաշխարհային պատերազմի մասնակիցներ
- Խորհրդային ճարտարագետներ