Կոնկիստադոր
Կոնկիստադոր (իսպ.՝ conquistador, թարգմանաբար՝ նվաճող), 15, 16-րդ դարերում Ամերիկա մայրցամաքը նվաճող իսպանացի և պորտուգալացի գաղութարարաներին տրված անվանում։ Կոնկիստադորների առաջնորդներին անվանում էին ադելանտադո։ Մինչև 19-րդ դարը իսպանացի և պորտուգալացի կոնկիստադորները տիրում էին Լատինական և Կենտրոնական Ամերիկային ամբողջությամբ։ 1822 թվականին Բրազիլիան անկախացավ Պորտուգալիայից։ Այս ամենը շոկային իրավիճակ ստեղծեց ամբողջ Պիրենեյան թերակղզու զավթիչների համար, քանի որ Բրազիլիայից անկախացումը կարող էր ազգային ազատագրական մտքեր ստեղծել Լատինոամերիկյան մյուս երկրների մոտ։
Նվաճում
[խմբագրել | խմբագրել կոդը]Պորտուգալիան ճանապարհ հիմնեց դեպի Չինաստան 16-րդ դարի սկզբին` նավեր ուղարկելով Աֆրիկայի հարավային ափերով և հիմնեց մեծ քանակությամբ էնկլավներ իր ճանապարհին։ 1492 թվականին Նոր աշխարհի հայտնագործությունից Քրիստափոր Կոլումբոսի կողմից և առաջին շուրջերկրյա ճանապարհորդություններից հետո Խուան Սեբաստիան Էլկանոյի և Ֆեռնան Մագելանի կողմից 1521 թվականին (երկու ճանապարհորդությունները կազմակերպել է Իսպանայի Կաստիլյան թագը), ճանապարհ հիմնվեց Եվրոպայից դեպի հայտնագործված տարածքներ։
Մարդկությունը սկսեց կապվել ամբողջ աշխարհի հետ առաջին անգամ[1][2][3]։ Հին աշխարհի հիվանդությունները տարածվեցին ամբողջ աշխարհով, ներառյալ բնական ծաղիկը, գրիպը և տիֆը։ 16-րդ դարում մոտ 240.000 Եվրոպացի մուտք գործեց ամերիկյան նավահանգիստներ[4][5]։ 16-րդ դարի վերջի դրությամբ արծաթի ներկրումը Ամերիկայից հասնում էր Իսպանիայի բյուջեի մեկ հինգերորդին[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Martinez VP, Bellomo C, San Juan J, Pinna D, Forlenza R, Elder M, Padula PJ (2005). «Person-to-person transmission of Andes virus». Emerging Infect. Dis. 11: 1848–53. doi:10.3201/eid1112.050501. PMC 3367635. PMID 16485469.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ «CDC Yellow Fever». Վերցված է 2010 թ․ մարտի 13-ին.
- ↑ "The Columbian Mosaic in Colonial America" by James Axtell Արխիվացված 17 Մայիս 2008 Wayback Machine
- ↑ The Spanish Colonial System, 1550–1800. Population Development Արխիվացված 4 Փետրվար 2009 Wayback Machine
- ↑ Conquest in the Americas. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 28-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոնկիստադոր» հոդվածին։ |
|
- Իսպանիայի պատմություն
- Իսպաներեն բառեր և արտահայտություններ
- Կոնկիստադորներ
- Ամերիկայի պատմություն
- Իսպանիայի ռազմական պատմություն
- Իսպանացի ճանապարհորդներ
- Գաղութատիրություն
- Հարավային Ամերիկայի պատմություն
- Կենտրոնական Ամերիկայի պատմություն
- Պորտուգալիայի պատմություն
- Հյուսիսային Ամերիկայի պատմություն
- Մեքսիկայի պատմություն
- Պերուի պատմություն
- Ֆիլիպինների պատմություն
- Պորտուգալացի ճանապարհորդներ