Կողբի պատմության թանգարան
Կողբի պատմության թանգարան | |
---|---|
Կողբի մշակույթի կենտրոնի շենքը, որի 2-րդ հարկում տեղակայված է թանգարանը | |
Տեսակ | թանգարան |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Տավուշի մարզ, Կողբ |
Ժանր | Պատմական, ազգագրական |
Հասցե | Կողբի մշակույթի կենտրոն, 2-րդ հարկ |
Հիմնադիր | Սուրեն Աբովյան |
Տնօրեն | Արման Տեր-Արսենյան |
Կողբի պատմության թանգարան, պատմությանը, ազգագրությանը նվիրված թանգարան Հայաստանի Տավուշի մարզի Կողբ գյուղում[1][2][3]։
Թանգարանը տեղակայված է Կողբի մշակույթի կենտրոնի երկրորդ հարկում։ Որպես գյուղական թանգարան, իր ձևաչափով եզակի է ամբողջ Տավուշի մարզում[1][3][3]։ Այն հիմնադրվել է 1970 թվականին Սուրեն Աբովյանի կողմից[1][2][3]։
Թանգարանում հնարավորինս ներկայացված է Կողբի և հարակից տարածքների պատմությունը, կենցաղը, կյանքը[1]։ Այն ունի ընդարձակ ցուցասրահ, որտեղ ցուցադրվում են հարյուրավոր ցուցանմուշներ[1]։ Ընդհանուր առմամբ թանգարանն ունի շուրջ 1700 ցուցանմուշ[2][3], որոնք հայտնաբերվել են պեղումների, պատահական շինարարական աշխատանքների, գյուղատնտեսական աշխատանքների ընթացքում[1]։ Թանգարանի հավաքածուի մաս են կազմում 3000-ից 3700 տարվա կավե ամաններ ու բրոնզյա իրեր[1][2], պատմական մետաղադրամներ[1][2], կենցաղում օգտագործված իրեր[1][2], ազգագրական այլ ցուցանմուշներ[1], տարբեր ժամանակների և թեմատիկայի լուսանկարներ[1][2][3]։ Թանգարանի ամենահին ցուցանմուշը Կողբում գտնվող և մ.թ.ա. 9-րդ դարով թվագրվող դամբարանից հայտնաբերված մետաղյա թուրն է[3]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Թանգարանի մետաղյա իրերի ցուցանմուշներից
-
Թանգարանի կավե իրերի ցուցանմուշներից
-
Թանգարանի մետաղադրամների ցուցանմուշներից
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կողբ գյուղ
- Կողբի մշակույթի կենտրոն
- Կողբի Ջահան Կարախանյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոց
- Կողբի Բագրատ Սահակյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոց
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Կողբի պատմության թանգարանի մասին տեղեկություններ koghb.am կայքում, (արխիվացված 27․04․2021թ․)։
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Սուրեն Միրզոյանի «Կողբափոր-Նոյեմբերյան․ Անցյալը, կյանքը, կենցաղը»,Երևան, 2007 թվական, էջ 125-126
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 Շարքային կողբեցու նվիրումի արդյունքը. գյուղի պատմության թանգարանը եզակի է ողջ Տավուշում, (արխիվացված 27․04․2021թ․)։
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կողբի պատմության թանգարան կատեգորիայում։ |