Կոլրաբի
Կոլրաբի | ||
---|---|---|
Գիտական դասակարգում | ||
|
||
Լատիներեն անվանում | ||
Brassica oleracea var. gongylodes
| ||
|
Կոլրաբի (լատին․՝ Brassica oleracea var. gongylodes), երկամյա, սննդային խոտաբույս. բանջարանոցային կաղամբի բուսաբանական տարատեսակը, պատկանում է կաղամբի ընտանիքին, տեսակը՝ կաղամբ (Brassica) :
Ձևաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բանջարեղենի անվանումը կարելի է թարգմանել որպես «կաղամբ-շաղգամ», առաջացել է գերմ.՝ Kohlrabi, Kohl «կաղամբ» և Rübe «շաղգամ»։ Իտալական անվանումն է cavolo rapa:
Տարածում և էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայրենիքը համարվում է Միջերկրական ծովի արևելքը։ Նրա մշակումը հայտնի է Հին Հռոմի ժամանակներից։
Բուսաբանական նկարագրությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Տերևները մեծ են, ձգված, մուգ կանաչ գույնի, ավելի լավ է հարմարեցված սառը կլիմային, ցողունն ավելի արագ է ձևավորվում, քան կաղամբի գլուխը։
Նշանակություն և օգտագործում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոլրաբիի ուտելի մասը՝ ցողունը, որը վերերկրյա մասում ստանում է գնդաձև կամ շաղգամաձև ֆորմա։ Հանդիսանում է արժեքավոր դիետիկ մթերք, միջուկը հարուստ է գլյուկոզայով, պտղաշաքարով, կալիումի աղերով, В1, В2, РР վիտամիններով։ Վիտամին С-ի պարունակությամբ կոլրաբին գերազանցում է կիտրոնին և նարինջին։
Համը նման է կաղամբի կուրծին, բայց ավելի հյութեղ, քաղցր, առանց կծվության, որը հատուկ է սպիտակագլուխ կաղամբին։
Կոլրաբին կարելի է ուտել հում, եփած և տապակած վիճակում։ Ամենահասարակ օգտագործման եղանակն է` գործածել ինչպես կարտոֆիլը:Կարելի է նաև չորացնել:Դրա համար լավ լվանալ, մաքրել կեղևից և կտրատել մանր ձողիկների, 2-4 րոպեով գցել եռման ջրի մեջ, այնուհետև զովացնել սառը ջրում, ցամաքեցնել սրբիչով և դնել չորանալու։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոլրաբի» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոլրաբի» հոդվածին։ |
|
|