Կոբի Բել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոբի Բել
Ծնվել էմայիսի 11, 1975(1975-05-11) (48 տարեկան)
ԾննդավայրՕրինջ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԿրթությունՍան Խոսեի պետական համալսարան և San Clemente High School?
ՔաղաքացիությունԱՄՆ
Մասնագիտությունդերասան
ԸնտրանիԵրրորդ հերթափոխ և Խաղը

Կոբի Բել (անգլ.՝ Coby Bell, մայիսի 11, 1975(1975-05-11), Օրինջ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասան, հայտնի է «Երրորդ հերթափոխ» (1999—2005), «Խաղ» (2006—2015) և «Սև նշան» (2010—2013) սերիալներում մարմնավորած դերերով։

Կյանք և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բելը ծնվել է Օրինջի շրջանում (Կալիֆորնիայի նահանգ), սպիտակ կնոջ և սևամորթ դերասան Միշել Բելի խառը ընտանիքում[1]։ Նա ավարտել է Կալիֆորնիա նահանգի համալսարանը Սան Խոսեյում[2] և շուտով սկսել դերասանական կարիերան հեռուստատեսությունում՝ հայտնվելով «Շտապ օգնություն» և «Բաֆի, վամպիրների կործանիչ» սերիալներում։ 1998-1999-ական թվականներին նա նկարահանվել է «Լոս Անջելեսի բժիշկը» սերիալում։

1999 թվականին Բելը «Երրորդ հերթափոխ» սերիալում ստացել է սպա Տաիրոնա Դևիսի դերը։ Ֆիլմում նկարահանվել է 6 եթերաշրջաների ընթացքում մինչև 2005 թվականը։ Նա միակ դերասանն էր, ով նկարահանվել է սերիալի 132 էպիզոդներում[2]։ Սերիալի ավարտից հետո նա Նյու Յորքից տեղափոխվել է Լոս Անջելես, որտեղ շարունակել է կարիերան, խաղալով երկրորդական դեր՝ UPN-ի «Կեսը և կեսը» սիթքոմում։ Բելը նկարահանվել է «Սև նշան» սերիալում մինչև 2013 թվականը։ 2013 թվականին կանոնավոր կերպով վերադարձել է շոու, մինչև 2015 թվականը։ Շուտով շոուի ավարտից հետո նա մշտական դեր է ստացել «Փաստաբան» սերիալում, «Երրորդ հերթափոխ» սերիալի գործընկերոջ՝ Կիմ Ռեիվերի, և Ջոյ Բրաիանտի հետ[3]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Անգլերեն անվանում Դեր Ծանոթագրություններ
1997 Ծնողներ The Parent 'Hood Դևիգան Էպիզոդ։ «Father Wendell»
1997 Բաֆի, կործանարար վամպիրը Buffy the Vampire Slayer Երիտասարդ մարդ Էպիզոդ։ «Reptile Boy»
1997 Շտապ օգնություն ER Բրետ Նիկոլսոն Էպիզոդ։ «Good Touch, Bad Touch»
1998 Խելոք տղա Smart Guy Էնտոնի Ուիլյամս Էպիզոդ։ «Most Hated Man on Campus»
1998-1999 Լոս Անջելեսի բժիշկը L.A. Doctors Պատրիկ Օուեն Գլխավոր դեր, 13 էպիզոդ
1999 ATF Լրտես Դինկո Բեիտս Հեռուստատեսային ֆիլմ
1999-2005 Երրորդ հերթափոխ Third Watch Տաիրոն Դևիս Գլխավոր դեր, 132 էպիզոդ
2005 Կես ու կես Half & Half Գլեն 3 էպիզոդ
2006 Ընկերուհիններ Girlfriends Ջեիսոն Փիթս Էպիզոդ։ «The Game»
2006 Drifting Elegant Ռեննի
2006-2009, 2011—2015 Խաղ The Game Ջեիսոն Փիթս Գլխավոր դեր(սեզոն 1-3, 6-8), պատահաան (սեզոն 4-5), 120 էպիզոդ
2007 C.S.I.: Հանցանքի տեղը CSI: Miami Տոնի Դեկկեր Էպիզոդ։ «Kill Switch»
2007 Ուրիշը դեմ է ուրիշին Showdown at Area 51 Ջուդ Հեռուստատեսային ֆիլմ
2008 Խաղալ արդար Ball Don’t Lie Դրեդ
2010-2013 Սև նշան Burn Notice Ջեսի Փորթեր Գլխավոր դեր, 67 էպիզոդ
2014 Գեղեցկուհինները Կլիվլենդում Hot in Cleveland Բազ Էպիզոդ։ «Auction Heroes»
2015 Փաստաբան The Advocate Քրիս Օդաչու
2017-2018 Տաղանդավոր The Gifted Ջեիս Տյորներ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Amber McKynzie (14 декабря 2011). «Actor Coby Bell Puts Family Before Fame». Black Enterprise. Վերցված է 2015 թ․ մարտի 9-ին.
  2. 2,0 2,1 «Coby Bell Biography». TV Guide. Վերցված է 2015 թ․ մարտի 9-ին.
  3. Nellie Andreeva (6 марта 2015). «Joy Bryant To Co-Star In ABC Pilot 'The Advocate'; Coby Bell Also Cast». Deadline.com. Վերցված է 2015 թ․ մարտի 9-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոբի Բել» հոդվածին։