Կոբի Բել
Կոբի Բել | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 11, 1975 (45 տարեկան) |
Ծննդավայր | Օրինջ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Կրթություն | Սան Խոսեի պետական համալսարան |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասան |
Կոբի Բել (անգլ.՝ Coby Bell, մայիսի 11, 1975, Օրինջ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասան, հայտնի է «Երրորդ հերթափոխ» (1999—2005), «Խաղ» (2006—2015) և «Սև նշան» (2010—2013) սերիալներում մարմնավորած դերերով։
Կյանք և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Բելը ծնվել է Օրինջի շրջանում (Կալիֆորնիայի նահանգ), սպիտակ կնոջ և սևամորթ դերասան Միշել Բելի խառը ընտանիքում[1]։ Նա ավարտել է Կալիֆորնիա նահանգի համալսարանը Սան Խոսեյում [2] և շուտով սկսել դերասանական կարիերան հեռուստատեսությունում՝ հայտնվելով «Շտապ օգնություն» և «Բաֆի, վամպիրների կործանիչ» սերիալներում։ 1998-1999-ական թվականներին նա նկարահանվել է «Լոս Անջելեսի բժիշկը» սերիալում։
1999 թվականին Բելը «Երրորդ հերթափոխ» սերիալում ստացել է սպա Տաիրոնա Դևիսի դերը։ Ֆիլմում նկարահանվել է 6 եթերաշրջաների ընթացքում մինչև 2005 թվականը։ Նա միակ դերասանն էր, ով նկարահանվել է սերիալի 132 էպիզոդներում[2]։ Սերիալի ավարտից հետո նա Նյու Յորքից տեղափոխվել է Լոս Անջելես, որտեղ շարունակել է կարիերան, խաղալով երկրորդական դեր՝ UPN-ի «Կեսը և կեսը» սիթքոմում։ Բելը նկարահանվել է «Սև նշան» սերիալում մինչև 2013 թվականը։ 2013 թվականին կանոնավոր կերպով վերադարձել է շոու, մինչև 2015 թվականը: Շուտով շոուի ավարտից հետո նա մշտական դեր է ստացել «Փաստաբան» սերիալում, «Երրորդ հերթափոխ» սերիալի գործընկերոջ՝ Կիմ Ռեիվերի, և Ջոյ Բրաիանտի հետ[3]։
Ֆիլմոգրաֆիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Հայերեն անվանում | Անգլերեն անվանում | Դեր | Ծանոթագրություններ |
---|---|---|---|---|
1997 | Ծնողներ | The Parent 'Hood | Դևիգան | Էպիզոդ: «Father Wendell» |
1997 | Բաֆի, կործանարար վամպիրը | Buffy the Vampire Slayer | Երիտասարդ մարդ | Էպիզոդ: «Reptile Boy» |
1997 | Շտապ օգնություն | ER | Բրետ Նիկոլսոն | Էպիզոդ: «Good Touch, Bad Touch» |
1998 | Խելոք տղա | Smart Guy | Էնտոնի Ուիլյամս | Էպիզոդ: «Most Hated Man on Campus» |
1998-1999 | Լոս Անջելեսի բժիշկը | L.A. Doctors | Պատրիկ Օուեն | Գլխավոր դեր, 13 էպիզոդ |
1999 | ATF | Լրտես Դինկո Բեիտս | Հեռուստատեսային ֆիլմ | |
1999-2005 | Երրորդ հերթափոխ | Third Watch | Տաիրոն Դևիս | Գլխավոր դեր, 132 էպիզոդ |
2005 | Կես ու կես | Half & Half | Գլեն | 3 էպիզոդ |
2006 | Ընկերուհիններ | Girlfriends | Ջեիսոն Փիթս | Էպիզոդ: «The Game» |
2006 | Drifting Elegant | Ռեննի | ||
2006-2009, 2011—2015 | Խաղ | The Game | Ջեիսոն Փիթս | Գլխավոր դեր(սեզոն 1-3, 6-8), պատահաան (սեզոն 4-5), 120 էպիզոդ |
2007 | C.S.I.: Հանցանքի տեղը | CSI: Miami | Տոնի Դեկկեր | Էպիզոդ: «Kill Switch» |
2007 | Ուրիշը դեմ է ուրիշին | Showdown at Area 51 | Ջուդ | Հեռուստատեսային ֆիլմ |
2008 | Խաղալ արդար | Ball Don’t Lie | Դրեդ | |
2010-2013 | Սև նշան | Burn Notice | Ջեսի Փորթեր | Գլխավոր դեր, 67 էպիզոդ |
2014 | Գեղեցկուհինները Կլիվլենդում | Hot in Cleveland | Բազ | Էպիզոդ: «Auction Heroes» |
2015 | Փաստաբան | The Advocate | Քրիս | Օդաչու |
2017-2018 | Տաղանդավոր | The Gifted | Ջեիս Տյորներ |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Amber McKynzie (14 декабря 2011)։ «Actor Coby Bell Puts Family Before Fame»։ Black Enterprise։ Վերցված է 2015-03-09
- ↑ 2,0 2,1 «Coby Bell Biography»։ TV Guide։ Վերցված է 2015-03-09
- ↑ Nellie Andreeva (6 марта 2015)։ «Joy Bryant To Co-Star In ABC Pilot ‘The Advocate'; Coby Bell Also Cast»։ Deadline.com։ Վերցված է 2015-03-09
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կոբի Բել Internet Movie Database կայքում