Կոատեպեկ կալդերա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոատեպեկ կալդերա
Տեսակլիճ և լեռ
ՄայրցամաքԱմերիկա
Երկիր Սալվադոր
ՎարչատարածքՍանտա Անա
ԲԾՄ746 մետր
Խորություն115 մետր
ԼեռնաշղթաԿորդիլյերա Ապանեկա
Ավազանի երկիր Սալվադոր
Քարտեզ
Քարտեզ

Կոատեպեկ կալդերա (նաուատլ՝ cōātepēc, «օձի բլրում»), հրաբխային կալդերա Սալվադորում, Կենտրոնական Ամերիկա։ Կալդերան ձևավորվել է մոտավորապես 72000-57000 տարի առաջ խոշոր ռիոլիթային պայթուցիկ ժայթքումների ժամանակ, որից հետո կալդերայի արևմտյան ծայրամասերում ձևավորվել են բազալտային խարամային կոներ և լավաների հոսքեր և ձևավորվել են վեց ռիոդասիտիկ լավաների կոներ։ Ամենափոքր կոնը՝ Սերո Պաչոն, ձևավորվել է մ.թ.ա. 8000 թվականից հետո[1]։

Կոատեպեկ լիճ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոատեպեկ լիճը (Lago de Coatepeque) մեծ խառնարանային լիճ է Կոատեպեկ կալդերա արևելյան մասում։ Այն գտնվում է Սալվադորի Սանտա Անայի Կոատեպեկ մունիցիպալիտետում[2][3]։ Լճի եզրերին կան տաք աղբյուրներ։ 26 քառակուսի կիլոմետր մակերեսով այն Սալվադորի ամենամեծ լճերից մեկն է։ Լճում է գտնվում Տեոպան կղզին, որը մայաների վայր է և ունի որոշակի նշանակություն։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Global Volcanism Program | Coatepeque Caldera». volcano.si.edu (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 26-ին.
  2. «Lago de Coatepeque». elsalvadorenelmundo.com (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 26-ին.
  3. «http://www.laprensagrafica.com/2016/08/22/de-nuevo-el-agua-del-lago-de-coatepeque-cambia-de-color#sthash.XCo7LALa.dpuf». www.laprensagrafica.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 26-ին. {{cite web}}: External link in |title= (օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոատեպեկ կալդերա» հոդվածին։