Jump to content

Կյունջուի պետական թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կյունջուի պետական թանգարան
Տեսակազգային թանգարան
Երկիր Հարավային Կորեա
ՏեղագրությունԳյոնգջու
Հասցե경상북도 경주시 일정로 186
Հիմնադրվել է1945
Այցելուներ653 651 մարդ (2021)[1]
Կայքgyeongju.museum.go.kr
Քարտեզ
Քարտեզ

Կյունջուի պետական թանգարան, (Կյոնջուի ազգային թանգարան) (կոր.՝ 국립경주박물관, 國立慶州博物館), պատմական թանգարան Հարավային Կորեայի Կյոնջու քաղաքում։

Թանգարանն ի սկզբանե ստեղծվել է 1910 թվականին՝ որպես Սիլայի սեփականություն, 1913 թվականին ընկերությունը փոխեց իր անունը՝ Կյունջուի պատմական տարածքների պահպանման կազմակերպություն, որն էլ իր հերթին 1945 թվականին վերանվանվեց Կորեայի պետական թանգարանի Կյունջուի մասնաճյուղ։ 1975 թվականին թանգարանն առաջին անգամ պաշտոնապես բացեց իր դռները՝ որպես Կյունջուի պետական թանգարան։ Քանի որ Կյունջու քաղաքը Սիլա նահանգի մայրաքաղաքն էր, թանգարանում ցուցադրվում են Սիլայի պատմության և մշակույթի հետ կապված ցուցանմուշներ։ Թանգարանը գտնվում է թագավորական գերեզմանների համալիրի կողքին՝ Քերիմ անտառի, Չոմսոնդա հնագույն աստղադիտարանի, Փենվոլսոն պալատի և Անապչա լճակի կողքին։

Թանգարանը բաժանված է մի քանի բաժինների՝ հնագիտական դահլիճ, գեղարվեստի սրահ, Անապչայի սրահ և հատուկ ցուցահանդեսների սրահ։ Թանգարանից բացի, երեխաների համար կա մի բաժին, որը հետաքրքրություն է առաջացնում նրանց մոտ, ինչի արդյունքում նրանք ավելի են հետաքրքրվում կորեական մշակույթով։ Յուրաքանչյուր բաժին առանձին շենք է և իրենց ոճով տարբերվում են հարևան շենքերի ոճից։

Թանգարանում ցուցադրվում է մոտ երեք հազար ցուցանմուշ, որոնց թվում կան 16 Կորեայի ազգային գանձեր, որոնցից 3-ը վերագրվում է Կորեայի պետական թանգարանին։ Դրանցից մեկը՝ թիվ 29 ազգային գանձն է` «Սոնդոկ Մեծ արքայի աստվածային զանգը», որը թագավորել է ՝ 702-737 թվականներին[2]։ Այս բրոնզե զանգը մինչ օրս Հարավային Կորեայում ամենախոշոր զանգն է, որին երբեմն անվանում են «Պոնդոսկի զանգ»[3], կամ Էմիլի Զանգ, որը բառացիորեն նշանակում է «երեխայի լաց»։ Զանգը ձուլումը սկսվել է Սիլայի 35-րդ թագավոր Քենդոկի օրոք (742-765) օրոք` ի հիշատակ իր հոր ՝ Սոնդոկ թագավորի, բայց ձուլումը ավարտվել է Սոնդոկի թոռան՝ 36-րդ թագավոր Խեգոնայի թագավորության տարիներին (765-780)։ Զանգի քաշը 19 տոննա է, բարձրությունը՝ ավելի քան 3 մետր, տրամագիծը՝ ավելի քան 2 մ[4]։

Թանգարանում կան նաև Սիլայի շրջանի մի քանի արքայական պսակներ, ինչպես նաև ցուցադրվում են Հվանենց տաճարում պեղումների ընթացքում հայտնաբերված ցուցանմուշների մեծ մասը և Անապչա լճակի հատակից բարձրացված ցուցանմուշներ։ Շատ գտածոներ չեն ցուցադրվում թանգարանի փակ տարածքներում, Կորեայի պատմական թանգարանների սովորության համաձայն դրանք ցուցադրվում են բաց երկնքի տակ։

Թանգարանի դերը, որպես մշակութային ժառանգության պահպանման կենտրոն, ուժեղացավ, երբ Կորեայի կառավարությունը թանգարանի վայրում մեծ պահեստ ստեղծեց 2000-ականների սկզբին՝ շարունակաբար հայտնաբերված հնագիտական ցուցանմուշները պահելու համար։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Art's most popular: Exhibition and museum visitor figures 2021 // The Art Newspaper — 2022. — ISSN 0960-6556
  2. Не путать с королевой Сондок (선덕, 善德): королева была 27-м правителем Силла, Сондок Великий (성덕, 聖德) — 33-м правителем Силла.
  3. В Кёнджу находился храм Пондокса (봉덕사, 奉德寺), и колокол изначально был повешен там. Отсюда и название.
  4. «Кенджу — Южная Корея — Гид по странам — Инна-тур». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 18-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կյունջուի պետական թանգարան» հոդվածին։