Jump to content

Կլոր-հորիզոնական աղեղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կլոր-հորիզոնական կամ մերձհորիզոնային ծիածան («կրակե ծիածան»)- հալոյի տեսքերից մեկը, մթնոլորտի մեջ հարաբերական հազվագյուտ օպտիկական երևույթ, որն արտահայտվում է հորիզոնական ծիածանի հայտնման ժամանակ, առանձնացված է թեթև, բարձր տեղակայված փետրավոր ամպերի ֆոնին։

Կլոր-հորիզոնական ծիածան (կրակե ծիածան) նեապալական Հիմալայներում:
Կլոր-հորիզոնական ծիածան փետրավոր ամպերի ֆոնում:

Երևույթի ֆիզիկա

[խմբագրել | խմբագրել կոդը]
«Կրակե ամպեր» սարերում։

Ֆենոմենը առաջանում է հետևյալ պայմաններում.

  • Հորիզոնի վրա արևը պետք է լինի 58 աստիճանից ավելի,
  • Երկնքում պետք է լինեն փետրավոր ամպեր,
  • Տափակ բյուրեղները ամպերի մեջ պետք է կողմնորոշված լինեն հորիզոնական դիրքով։

Հյուսիսի -ից 55° հյս. լայն․ հյուսիս և հարավից 55° հրվ. լայն.հարավ այդ երևույթը չի կարող դիտվել (երկրագնդի մակերևույթից), քանի որ Արեգակն այնտեղ այդքան չի բարձրանում (սակայն բարձրանալով սարի գագաթը այն կարող ենք դիտել[1]): Ծիածանը հայտնվում է ծայրահեղ դեպքում 57,8° (90°−32,2°) լայնություններում հորիզոնի վրա, պայծառության գագաթնակետը 67,9° է։

Ֆենոմենի հազվագյուտությունը բացատրվում է այն բանով, որ բյուրեղիկները ամպի մեջ պետք է լինեն հորիզոնական կողմնորոշման արևի շողերը բեկելու համար։ Շողերը ընկնում են ուղղահայաց վեցանիստ բյուրեղի կողմնային նիստի վրա, անցնում են նրա միջով և դուրս են գալիս ներքին հորիզոնական կողմով։ Այսպիսի սխեման ապահովում է տարրապատկերային գույների առանձնացում, որոնք, ծիածանի նման, «վառում են» փետրավոր ամպերում[1][2]։

Ծիածան Ավստրալիայի սարերում հողմից հետո:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Arbeitskreis Meteore e.V. «Circumhorizontal arc». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 30-ին.
  2. Les Cowley. «Circumhorizontal arc». Atmospheric Optics. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 30-ին.