Կլոր-հորիզոնական աղեղ
Կլոր-հորիզոնական կամ մերձհորիզոնային ծիածան («կրակե ծիածան»)- հալոյի տեսքերից մեկը, մթնոլորտի մեջ հարաբերական հազվագյուտ օպտիկական երևույթ, որն արտահայտվում է հորիզոնական ծիածանի հայտնման ժամանակ, առանձնացված է թեթև, բարձր տեղակայված փետրավոր ամպերի ֆոնին:

Երևույթի ֆիզիկա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆենոմենը առաջանում է հետևյալ պայմաններում.
- Հորիզոնի վրա արևը պետք է լինի 58 աստիճանից ավելի,
- Երկնքում պետք է լինեն փետրավոր ամպեր,
- Տափակ բյուրեղները ամպերի մեջ պետք է կողմնորոշված լինեն հորիզոնական դիրքով:
Հյուսիսի -ից 55° հյս. լայն․ հյուսիս և հարավից 55° հրվ. լայն.հարավ այդ երևույթը չի կարող դիտվել (երկրագնդի մակերևույթից), քանի որ Արեգակն այնտեղ այդքան չի բարձրանում (սակայն բարձրանալով սարի գագաթը այն կարող ենք դիտել[1]): Ծիածանը հայտնվում է ծայրահեղ դեպքում 57,8° (90°−32,2°) լայնություններում հորիզոնի վրա, պայծառության գագաթնակետը 67,9° է:
Ֆենոմենի հազվագյուտությունը բացատրվում է այն բանով, որ բյուրեղիկները ամպի մեջ պետք է լինեն հորիզոնական կողմնորոշման արևի շողերը բեկելու համար: Շողերը ընկնում են ուղղահայաց վեցանիստ բյուրեղի կողմնային նիստի վրա, անցնում են նրա միջով և դուրս են գալիս ներքին հորիզոնական կողմով: Այսպիսի սխեման ապահովում է տարրապատկերային գույների առանձնացում, որոնք, ծիածանի նման, «վառում են» փետրավոր ամպերում[1][2]:
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Arbeitskreis Meteore e.V.։ «Circumhorizontal arc»։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-17-ին։ Վերցված է 2008-08-30
- ↑ Les Cowley։ «Circumhorizontal arc»։ Atmospheric Optics։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-17-ին։ Վերցված է 2008-08-30