Կլաուս Արմշտրոֆ
Կլաուս Արմշտրոֆ | |
---|---|
Ծնվել է | 1957 |
Ծննդավայր | Ենա, Gera District, Արևելյան Գերմանիա |
Քաղաքացիություն | Արևելյան Գերմանիա և Գերմանիա |
Մասնագիտություն | electrician և քաղաքական գործիչ |
Կուսակցություն | Third Way? |
Կլաուս Արմշտրոֆ (գերմ.՝ Klaus Armstroff, 1957, Ենա, Gera District, Արևելյան Գերմանիա), գերմանացի քաղաքական գործիչ, նեոնացիստ։ Երրորդ ուղի քաղաքական կուսակցության հիմնադիրն է և դաշնային նախագահ։ Գերմանիայի ազգային-դեմոկրատական կուսակցության նախկին անդամ։ Արմշտրոֆը դիտարկվում է որպես կապ` կուսակցական կառույցների և հարավային Գերմանիայի ազատ ընկերակցության միջև։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ազգային ժողովրդավարական կուսակցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախկինում Արմշտրոֆն աշխատում էր Ազգային ժողովրդավարական կուսակցությունում։
Բադ Դյուրկհայմի շրջանի գավառային խորհրդում Արմշտրոֆն Ազգային ժողովրավարական կուսակցության նախագահն է եղել 2009 թվականից և մինչև 2013 թվականի ամառ եղել է Ռայնլանդ Պֆալցի տնօրենների խորհրդում։
2013 թվականի Բունդեսթագի ընտրություններում կուսակցության թեկնածու էր։
Չկարողանալով աշխատել նոր ղեկավարության հետ` նա հեռացել է կուսակցությունից` բազմաթիվ տարաձայնությունների պատճառով։
Երրորդ ճանապարհ
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականի սեպտեմբերի 28-ին, Երրորդ ուղի կուսակցության հիմնադիր համագումարում, Հայդելբերգում գտնվող Բադ Դյուրկհեմի մարի կոմսությունում ընտրվել է դրա դաշնային նախագահ։
2014 թվականի հունվարից Արմշտրոֆի գլխավորությամբ կուսակցությունը գրավել է Բավարիայում արգելված նեոնացիստական «Freies Netz Süd» կազմակերպության կառույցները, որը արգելվել էր 2014 թվականի հուլիսին[1]։
Նրա «Երրորդ ուղին» կուսակցությունը համարվում է «ազգային հեղափոխական» և Շտրասեր եղբայրների միջոցով մասամբ կապված է Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցության ձախ թևի ծրագրի հետ[2]։
2014 թվականի դաշնային կուսակցության համաժողովում նա կոչ է արել մարդկանց «թռուցիկներ բաժանել և հանրահավաքներ անցկացնել ապաստան հայցողների բնակավայրերի անմիջական հարևանությամբ»[3]։
Ամուսնացել է Դյորտե Արմշտրաֆի հետ։ Նաև աշխատում է որպես էլեկտրիկ Վայդենտալում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Wohin der Weg auch führt... | Linksnet». www.linksnet.de (գերմաներեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 11-ին.
- ↑ «Bundesamt für Verfassungsschutz - Rechtsextremistische Parteien». web.archive.org (գերմաներեն). 2015 թ․ հունիսի 14. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 11-ին.
- ↑ «Mit Hitler durch Plauen – a.i.d.a. Archiv München» (գերմաներեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 11-ին.