Կիմ Վիլֆորտ
Քաղաքացիությունը | Դանիա | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 15, 1962[1][2] (61 տարեկան) | ||
Ծննդավայր | Valby, Կոպենհագեն, Կոպենհագենի կոմսություն, Դանիա | ||
Հասակ | 190 սանտիմետր | ||
Քաշ | 86 կիլոգրամ | ||
Դիրք | կիսապաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Կիմ Վիլֆորտ (Վիլֆորտ, դան․՝ Kim Vilfort,), դանիացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան, որը հայտնի է «Բրոնդբյուում», «Լիլում» և Դանիայի ազգային հավաքականում իր խաղերով։ 1992 թվականի ազգային հավաքականի կազմում Եվրոպայի չեմպիոն։ Գերմանիայի հավաքականի դեմ եզրափակիչ խաղում երկրորդ գոլի հեղինակ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կիմ Վիլֆորտը ծնվել է Վալբյու քաղաքում, որտեղ էլ սկսել է ֆուտբոլ խաղալ «Սկովլունդե» ակումբում որպես հարձակվող։ 1981 թվականին տեղափոխվել է «Ֆրեմ» ակումբ՝ չորս մրցաշրջան հանդես գալով բարձրագույն դիվիզիոնում։ Անցնող 1985/86 մրցաշրջանում խաղացել է Ֆրանսիայում՝ «Լիլ» ակումբում, որն ունեցել է անհաջող մրցաշրջան․ միայն մեկ գոլ լիգայում, ակումբը գրավել է տասներորդ տեղը, Վիլֆորը վերադարձել է հայրենիք և պայմանագիր է կնքել գործող չեմպիոն «Բրոնդբյուի» հետ, որտեղ իր կարիերայի մնացած մասը խաղալու էր որպես հարձակողական կիսապաշտպան, 1986/87 մրցաշրջանում ակումբի հետ մասնակցել է ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգային, ակումբի պատմության մեջ առաջին մասնակցությունը եվրոպական մրցաշարի եզրափակիչ փուլին։ Նա խփել է երկու գոլ և օգնել է թիմին հասնել մրցույթի երրորդ փուլ։
1991 թվականին խաղացել է ՈՒԵՖԱ-ի գավաթի կիսաեզրափակչում։ Երկու անգամ ճանաչվել է «Բրոնդբյու» ակումբի տարվա ֆուտբոլիստ, ստացել է նաև մրցանակ՝ «Տարվա ֆուտբոլիստ Դանիայում»։
1992 թվականի Եվրոպայի առաջնության ժամանակ հավաքականի կազմից հեռացել է դստեր՝ Լինի պատճառով, որը հիվանդ էր լեյկեմիայով։ Մրցաշարի եզրափակիչ խաղին դուրս է եկել հոգեբանական ծանր վիճակում քանի որ դուստրը վատացել էր Շվեդիայի կլինիկաներից մեկում։ Այնուամենայնիվ, նա դարձել է խաղի հերոսներից մեկը՝ երկրորդ գնդակը խփելով Գերմանիայի հավաքականի դարպասը։ Դրանից մեկ ամիս անց դուստրը մահացել է[3][4]։
1996-1998 թվականներին Վիլֆորտը «Բրոնդբյուի» հետ հաղթել է ևս երկու Դանիայի առաջնություն։ Նրա պայմանագիրն ավարտվել է 1998 թվականի հունիսի 1-ին այն բանից հետո, երբ 1997/98 մրցաշրջանի վերջին խաղում, որտեղ նա խփել է հաղթական գոլը (1։ 0, «Օդենսեի»), այդ ժամանակ միայն Բյարնե Յենսենը ավելի շատ խաղեր է խաղացել, քան նա (556), նրա ռեկորդը գերազանցել է Պեր Նիլսենը ավելի քան մեկ տասնամյակ անց։ Նրա 78 գոլերը երկրորդ արդյունքն են Բենթ Քրիստենսենից հետո, սակայն Կիմը կազմակերպության համար խփած գոլերի ընդհանուր վարկանիշում զբաղեցնում է առաջին տեղը՝ 110:
36 տարեկանում դարձել է «Բրոնդբյու» երիտասարդական համակարգի ղեկավարը, որտեղ խաղալու էր նրա որդին՝ Միկելը։ Ակումբի տնային «Բրոնդբյու» մարզադաշտը երկրպագուները անվանել են «Վիլֆորտ Պարկ»[5]։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թիմային Դանիա «Բրոնդբյու»
- Դանիայի ֆուտբոլի առաջնություն (7)՝ 1987, 1988, 1990, 1991, 1995/96, 1996/97, 1997/98
- Դանիայի Գավաթակիր (3)՝ 1989, 1994, 1998
- Միջազգային Դանիա
- Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն՝ 1992
- Անհատական
- Դանիայի լավագույն ֆուտբոլիստ՝ 1991
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ FBref.com(բազմ․)
- ↑ «Kim Vilfort: the tragic hero of Denmark's Euro 92 glory». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 22-ին.
- ↑ Euro 1992: Denmark's fairytale Արխիվացված 2015-11-18 Wayback Machine; BBC Sport, 12 May 2012
- ↑ «Vilfort: Født til at vinde». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 20-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կիմ Վիլֆորտ» հոդվածին։ |
|