Կիմ Վիլֆորտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կիմ Վիլֆորտ
Քաղաքացիությունը Դանիա
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 15, 1962(1962-11-15)[1][2] (61 տարեկան)
Ծննդավայր Valby, Կոպենհագեն, Դանիա
Հասակ 190 սանտիմետր
Քաշ 86 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան

Կիմ Վիլֆորտ (Վիլֆորտ, դան․՝ Kim Vilfort,), դանիացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան, որը հայտնի է «Բրոնդբյուում», «Լիլում» և Դանիայի ազգային հավաքականում իր խաղերով։ 1992 թվականի ազգային հավաքականի կազմում Եվրոպայի չեմպիոն։ Գերմանիայի հավաքականի դեմ եզրափակիչ խաղում երկրորդ գոլի հեղինակ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիմ Վիլֆորտը ծնվել է Վալբյու քաղաքում, որտեղ էլ սկսել է ֆուտբոլ խաղալ «Սկովլունդե» ակումբում որպես հարձակվող։ 1981 թվականին տեղափոխվել է «Ֆրեմ» ակումբ՝ չորս մրցաշրջան հանդես գալով բարձրագույն դիվիզիոնում։ Անցնող 1985/86 մրցաշրջանում խաղացել է Ֆրանսիայում՝ «Լիլ» ակումբում, որն ունեցել է անհաջող մրցաշրջան․ միայն մեկ գոլ լիգայում, ակումբը գրավել է տասներորդ տեղը, Վիլֆորը վերադարձել է հայրենիք և պայմանագիր է կնքել գործող չեմպիոն «Բրոնդբյուի» հետ, որտեղ իր կարիերայի մնացած մասը խաղալու էր որպես հարձակողական կիսապաշտպան, 1986/87 մրցաշրջանում ակումբի հետ մասնակցել է ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգային, ակումբի պատմության մեջ առաջին մասնակցությունը եվրոպական մրցաշարի եզրափակիչ փուլին։ Նա խփել է երկու գոլ և օգնել է թիմին հասնել մրցույթի երրորդ փուլ։

1991 թվականին խաղացել է ՈՒԵՖԱ-ի գավաթի կիսաեզրափակչում։ Երկու անգամ ճանաչվել է «Բրոնդբյու» ակումբի տարվա ֆուտբոլիստ, ստացել է նաև մրցանակ՝ «Տարվա ֆուտբոլիստ Դանիայում»։

1992 թվականի Եվրոպայի առաջնության ժամանակ հավաքականի կազմից հեռացել է դստեր՝ Լինի պատճառով, որը հիվանդ էր լեյկեմիայով։ Մրցաշարի եզրափակիչ խաղին դուրս է եկել հոգեբանական ծանր վիճակում քանի որ դուստրը վատացել էր Շվեդիայի կլինիկաներից մեկում։ Այնուամենայնիվ, նա դարձել է խաղի հերոսներից մեկը՝ երկրորդ գնդակը խփելով Գերմանիայի հավաքականի դարպասը։ Դրանից մեկ ամիս անց դուստրը մահացել է[3][4]։

1996-1998 թվականներին Վիլֆորտը «Բրոնդբյուի» հետ հաղթել է ևս երկու Դանիայի առաջնություն։ Նրա պայմանագիրն ավարտվել է 1998 թվականի հունիսի 1-ին այն բանից հետո, երբ 1997/98 մրցաշրջանի վերջին խաղում, որտեղ նա խփել է հաղթական գոլը (1։0, «Օդենսեի»), այդ ժամանակ միայն Բյարնե Յենսենը ավելի շատ խաղեր է խաղացել, քան նա (556), նրա ռեկորդը գերազանցել է Պեր Նիլսենը ավելի քան մեկ տասնամյակ անց։ Նրա 78 գոլերը երկրորդ արդյունքն են Բենթ Քրիստենսենից հետո, սակայն Կիմը կազմակերպության համար խփած գոլերի ընդհանուր վարկանիշում զբաղեցնում է առաջին տեղը՝ 110:

36 տարեկանում դարձել է «Բրոնդբյու» երիտասարդական համակարգի ղեկավարը, որտեղ խաղալու էր նրա որդին՝ Միկելը։ Ակումբի տնային «Բրոնդբյու» մարզադաշտը երկրպագուները անվանել են «Վիլֆորտ Պարկ»[5]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային Դանիա Դանիա «Բրոնդբյու»
Դանիայի ֆուտբոլի առաջնություն (7)՝ 1987, 1988, 1990, 1991, 1995/96, 1996/97, 1997/98
Դանիայի Գավաթակիր (3)՝ 1989, 1994, 1998
Միջազգային Դանիա Դանիա
  • Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն՝ 1992
Անհատական
  • Դանիայի լավագույն ֆուտբոլիստ՝ 1991

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. FBref.com(բազմ․)
  3. «Kim Vilfort: the tragic hero of Denmark's Euro 92 glory». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 22-ին.
  4. Euro 1992: Denmark's fairytale Արխիվացված է Նոյեմբեր 18, 2015 Wayback Machine-ի միջոցով:; BBC Sport, 12 May 2012
  5. «Vilfort: Født til at vinde». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 20-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կիմ Վիլֆորտ» հոդվածին։