Կիթառով աղջիկը
Կիթառով աղջիկը ռուս.՝ Девушка с гитарой | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | կինոկատակերգություն և երաժշտական ֆիլմ |
Թվական | 1958 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Ալեքսանդր Ֆայնցիմեր |
Դերակատարներ | Լյուդմիլա Գուրչենկո, Միխայիլ Ժարով, Ֆաինա Ռանևսկայա, Յուրի Նիկուլին[1], Միխայիլ Պուգովկին[1], Սերգեյ Ֆիլիպով[1], Պավել Վիննիկ[1] և Բորիս Նովիկով[1] |
Երաժշտություն | Յուրի Սաուլսկի և Arkady Ostrovsky? |
Կինոընկերություն | Մոսֆիլմ |
Տևողություն | 93 րոպե |
IMDb | ID 0150316 |
«Կիթառով աղջիկը» (ռուս.՝ «Девушка с гитарой»), խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Ալեքսանդր Ֆայնցիմերը «Մոսֆիլմ» կինոստուդիայում 1958 թվականին։ Սցենարը հեղինակել են Բորիս Լասկինը և Վլադիմիր Պոլյակովը:։
«Կառնավալային գիշեր» ֆիլմի թողարկումից հետո «Կիթառով աղջիկը» ֆիլմի սցենարը հատուկ գրվել է Լյուդմիլա Գուրչենկոյի համար՝ հաշվի առնելով նրա հանրաճանաչությունը[2]։ Ֆիլմը նկարահանվել է 1957 թվականի ամռանը Մոսկվայում կայացած Երիտասարդության և ուսանողության VI համաշխարհային փառատոնի նախաշեմին և դարձել է առաջին խորհրդային գեղարվեստական ժապավենը, որը նվիրված է այդ նշանակալի իրադարձությանը[3]։
Ֆիլմի պրեմիերան կայացել է 1958 թվականի սեպտեմբերի 1-ին։ Տարվա արդյունքներով «Կիթառով աղջիկը» զբաղեցրել է տասներորդ տեղը հաճախելիության վարկանիշում՝ կինոթատրոնների էկրանների մոտ հավաքելով գրեթե 32 միլիոն հանդիսատես, թեև այդպես էլ չի կարողացել կրկնել «Կառնավալային գիշերվա» անհավանական հաջողությունը[3]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Երաժշտական խանութի գեղեցիկ վաճառողուհի Տանեչկա Ֆեդոսովայի մոտ, որը երազում է դերասանուհի դառնալ, միշտ շատ գնորդներ կան։ Բայց դրանք նյարդայնացնում են տնօրենին, որը վախենում է կորցնել իր աշխատակցին։ Նա փորձում է խանգարել Տանյայի հնարավոր կարիերային, որն ունի դերասանուհի դառնալու բոլոր տվյալները։ Սակայն երիտասարդ կոմպոզիտորի հետ աղջկա ծանոթությունն օգնում է իրականացնել իր երազանքը։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լյուդմիլա Գուրչենկո – Տանյա Ֆեդոսովա, երաժշտական խանութի վաճառողուհի
- Միխայիլ Ժարով – Արկադի Իվանովիչ Սվիրիստինսկի («Կուզյա»), երաժշտական խանութի տնօրեն
- Ֆաինա Ռանևսկայա – Զոյա Պավլովնա Սվիրիստինսկայա, Արկադի Իվանովիչի կինը
- Բորիս Պետկեր – Ապոլոն Մատվեևիչ Ստարոբարաբանցև, ֆիլհարմոնիայի իրավախորհրդատու
- Սերգեյ Բլիննիկով – Վասիլի Մաքսիմովիչ Ֆեդոսով, Տանյայի հայրը
- Վլադիմիր Գուսև – Սերգեյ Կորզիկով, կոմպոզիտոր
- Օլեգ Անոֆրիև – Վանյա Սավուշկին, երաժշտական խանութի վաճառող
- Լարիսա Կրոնբերգ – երաժշտական խանութի գանձապահ (լուսագրերում՝ Լ. Սոբոլևսկայա)
- Սերգեյ Ֆիլիպով – Ֆեոդոր Ֆեոդորովիչ Մամին-Սկվորցովսկի, «քննադատ»-շնաբույծ
- Բորիս Նովիկով – Մատվեյ Յակովլևիչ Ցիպլակով, «քննադատ»-վարսահարդար
- Միխայիլ Պուգովկին – Պենկին, «քննադատ»-էլեկտրիկ
- Սերգեյ Գոլովանով – Կոլոսով, ժյուրիի նախագահ
- Սվետլանա Խարիտոնովա – գնորդ Կուլունդայից
- Յուրի Նիկուլին – անհաջողակ պիրոտեխնիկ
- Գեորգի Վիցին – գնորդ Դնեպրոպետրովսկից
- Եվգենի Կուդրյաշև – առակը պատմող մասնակից (լուսագրերում՝ է. Կուդրյաշով)
- Վալենտին Բրիլեև – գնորդ (լուսագրերում նշված չէ)
- Ջիջի Մարգա – երգչուհի Բուխարեստից (լուսագրերում նշված չէ)
- Զինաիդա Սորոչինսկայա – գնորդ (լուսագրերում նշված չէ)
Նկարահանումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երաժշտական կատակերգությունը, որը կենտրոնացած էր Երիտասարդության և ուսանողների VI համաշխարհային փառատոնի կապակցությամբ ԽՍՀՄ մայրաքաղաքում հավաքված ժողովուրդների բարեկամության վրա, պատվիրել է ԽՍՀՄ մշակույթի այն ժամանակվա նախարար Նիկոլայ Միխայլովը։ Սցենարիստներ Բորիս Լասկինը և Վլադիմիր Պոլյակովը հորինել են «առևտրային ցանցի աստղ» Տանա Ֆեդոսովայի մասին պատմությունը, որը կարծում է, որ իր տեղը բոլորովին էլ մայրաքաղաքի խոշոր երաժշտական խանութի երաժշտական բաժնի վաճառասեղանի մոտ չէ, որտեղ նրա շուրջը պտտվում են սիրահարված արտասահմանցի ուսանողները[4]։
Ֆիլմի վրա աշխատելու համար ընտրվել է ռեժիսոր Ալեքսանդր Ֆայնցիմերը, որը կատակերգության նկարահանման բնագավառում փորձ չի ունեցել, բայց երկու անգամ արժանացել էր Ստալինյան մրցանակի՝ «Կոնստանտին Զասլոնով» և «Նրանք ունեն Հայրենիք» դրամաների համար։ Այս նշանակումը անակնկալ է դարձել բոլորի համար։ Գլխավոր հերոսուհի Տանյա Ֆեդոսովայի դերի համար միանգամից հաստատել են Լյուդմիլա Գուրչենկոյին, որը դրանից քիչ առաջ փայլուն հանդես էր եկել Էլդար Ռյազանովի «Կառնավալային գիշեր» ֆիլմի գլխավոր դերում։
Նկարահանումները սկսվել են դեռ փառատոնից առաջ, բայց հիմնական աշխատանքը կատարվել է դրա ընթացքում։ Սցենարի ճշգրտումները կատարվել են ընթացքում՝ կախված նրանից, թե որ պատվիրակությանն է հաջողվել հրավիրել «Մոսֆիլմ»։ Այդպես ֆիլմում հայտնվել է The City Ramblers սքիֆլ խումբը Մեծ Բրիտանիայից՝ երաժիշտներ, որոնք կանգնած էին այդ ժանրի ակունքներում։ «Dr. Jazz» երգը, որը նրանք կատարել են ֆիլմում, դարձել է նրանց ելույթի միակ տեսագրությունը[4]։
Քննադատական արձագանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սովետական պաշտոնական քննադատությունը ֆիլմը դիմավորել է ոչ բարյացակամորեն. «Եվս մեկ աղջիկ», «Դեպի հեշտ ժանր... հեշտ ճանապարհով», «Վտանգավոր շրջադարձ», «Վատ ճաշակի գերության մեջ. այս վերնագրերով են ֆիլմին արձագանքել սովետական թերթերը։ Նման գնահատականը պայմանավորված էր մշակույթի նախարարության և պետական ինստիտուտի պաշտոնյաների բացասական վերաբերմունքով ֆիլմի և անձամբ Լյուդմիլա Գուրչենկոյի նկատմամբ։ Դերասանուհին հետագայում մշակույթի նախարարին իր այցի մասին պատմել է. «Միանգամից հայտնվում են երկուսն էլ՝ և՛ նախարարը, և՛ տեղակալը։ Եվ միանգամից հարձակում է սկսվում։ Այն էլ ինչպիսի՜։ Թե ինչ եմ ես ինձ թույլ տալիս։ Ինչպիսի խայտառակություն։ Պարեր, թեթևսոլիկ արևմտյան երևույթներ։ Եվ սա մեր կոմերիտւհին է։ < ... > «Մենք կջնջենք երկրի երեսից։ Նման անուն չի լինի»,- սրանք նախարարի խոսքերն են։ Եվ սրանք այսօրվա Ժողովրդավարական օրերը չեն, երբ կարող ես ասել՝ ինչ ուզում ես, բոլորի համար միևնույն է։ Դա դաժան ժամանակ էր։ Եվ դա իսկական դատավճիռ էր[3]»։ Հենց այդ ֆիլմից հետո է Գուրչենկոյի վերաբերյալ հաստատվել թեթև, պարա-երգային ժանրի դերասանուհու համբավը[2]։
Յուրի Նիկուլինը, ում համար այս ֆիլմը դեբյուտային էր կինոյում, այնքան վառ է կատարել իր անհաջողակ պիրոտեխնիկի դերը, որ սկսնակ դերասանի վրա միանգամից ուշադրություն են դարձրել ինչպես հանդիսատեսը, այնպես էլ ռեժիսորները, որոնք սկսել են նրան դերեր առաջարկել իրենց ֆիլմերում[3]։
Լիդիա Մասլովան («Իզվեստիա») այս ֆիլմի մասին գրել է. «երաժշտական իմաստով «Կիթառով աղջիկը» փորձ է մեկուկես ժամ ձգել «Հինգ րոպեի մասին երգը», բայց Ֆայնցիմերի ֆիլմի ոչ բոլոր երգերն են այդքան հիշվող, բացառությամբ «Люся, Люся, я боюся, что тобою увлекусь я» ծաղրերգի... Այնուամենայնիվ, «Կիթառով աղջիկը» ֆիլմից ակնհայտ է, որ Լյուդմիլա Գուրչենկոն բնավորության հիանալի դերասանուհի է, որը, օրինակ, կարող է ծիծաղելիորեն ծաղրանմանակել դրամատիկական դերասանուհու»[2]։
Ռոնալդ Բերգանը («The Guardian») ֆիլմը բնութագրել է որպես «աշխույժ, գունավոր մյուզիքլ՝ լի տպավորիչ համարներով, որտեղ Գուրչենկոն մարմնավորում է մոսկովյան երաժշտական խանութի մի գեղեցիկ երիտասարդ աշխատակցուհու, որը հիանալի կերպով երգում է մի քանի երգեր»[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 2,0 2,1 2,2 Пять минут и вся жизнь: Людмила Гурченко продолжает пленять сердца Արխիվացված 2019-02-20 Wayback Machine // Известия: газета
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 «Архивированная копия». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 19-ին.
- ↑ 4,0 4,1 ««Девушке с гитарой» — 60: Пять причин пересмотреть старый добрый фильм». Сайт Москвы. 2018 թ․ սեպտեմբերի 1. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 23-ին.
- ↑ Bergan, Ronald Lyudmila Gurchenko obituary Արխիվացված 2019-02-20 Wayback Machine The Guardian, 3 april 2011.(անգլ.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Կիթառով աղջիկը» ֆիլմը «Энциклопедия отечественного кино» կայքում
|