Կեցցե Պերսևսը
Տեսակ | կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ |
---|---|
Շարքի մասն է | Ուրախ կարուսել |
Ռեժիսոր | Q98829673? |
Երկիր | Ռուսաստան |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Տևողություն | 232 s |
Շարք | Ուրախ կարուսել |
Թվական | 1993 |
Կեցցե Պերսևսը (ռուս.՝ Да здравствует Персей!), ռուսական կարճամետրաժ մուլտֆիլմ, որը նկարահանվել է 1993 թվականին[1]։
«Ուրախ կարուսել» № 26 մուլտիպլիկացիոն ալմանախի երեք սյուժեներից երրորդն է[2]։
Սյուժեի սկզբում Ալեքսանդր Մարկելովի հեքիաթն է` առանց տեքստի։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուլտֆիլմը Պերսևսի մասին է, որը հին հույներին փրկել է այլմոլորակներից։
Երբ հին հույների քաղաքում հայտվում է այլմոլորակային մի նավ, հույները, նավն ընդունելով Մեդուզա Գորգոնայի տեղ, ուղևորվում են Պերսևսի մոտ, որպեսզի նա սպանի «հրեշին»։ Պերսևսը ձին հեծած հասնում է դեպի դաշտ, որտեղ գտնվում էր նավը, և քար է նետում «հրեշին»։ Նավը պատասխանում է սպառնալիքով, և գնդակ է արձակում Պերսևսին, բայց լազերային ազդակը, որն անրադարձել էր Պերսևսի պղնձե վահանի վրա, ոչնչացնում է նավին։ Հույները ուրախությամբ ընդունում են իրենց հերոսին, որը պայթյունից հետո գրեթե ճաղատանում է։ Իսկ այն վայրում, որտեղ պայթել էր նավը, հանելուկային խոտ է աճում, և այդտեղ եկած ձին թևեր է ձեռք բերում և թռչում է երկինք։
Այդ ժամանակվանից ի վեր երկնքում հայտնվում են երկու համաստեղություն` Պերսևսը և Պեգասը։
Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռեժիսոր | Ալեքսանդր Մարկելով |
Սցենարի հեղինակ | Ալեքսանդր Մարկելով |
Նկարիչ | Ալեքսանդր Մարկելով |
Օգնականներ | Ալեքսանդր Մարկելով, Գենադի Սոկոլսկի |
- Համակարգչային գրաֆիկան ներկայացրել է «Մուլտի Վիտա» ստուդիան։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Կեցցե Պերսևը» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
- ↑ Веселая карусель N 26: Да здравствует Персей!
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|