Կերիբյուսի ամրոց
Նկարագրություն | |
Տեսակ | դղյակի ավերակներ |
Վարչական միավոր | Կուկունյան[1] |
Երկիր | Ֆրանսիա[1] |
Համալիրի մաս | «Կարկասոնյան եղբայրներ» |
Ընթացիկ սեփականատեր | County of Besalú? |
Château de Quéribus Վիքիպահեստում |
Կերիբյուսի ամրոց (ֆր.՝ Château de Quéribus), ամրոց Օդ գավառում, Լանգեդոկ Ռուսիլիոն շրջան, Ֆրանսիա։
Ամրոցը կառուցվել է` 10-րդ դարում։ Կերիբյուս կոչվել է հինգ «Կարկասոնյան եղբայրներից» մեկը, Ագիլար, Պեյրեպերտյուզ, Թերմ և Պյուիլորան ամրոցների հետ միասին, որոնք տեղակայված էին Ֆրանսիայի սահմանին։ Կերիբյուսը եղել է Կարկասոն կոմսության գլխավոր պաշտպանական կառույցը։ Նաև, ամրոցը պատկանում էր Բեսալին։ Հետագայում կառույցը կաթարների համար ծառայել է որպես ապաստան, որոնց պարտության մատնելուց հետո այն դարձավ կարևոր ռազմական նշանակություն ունեցող կառույց սահմանի վրա։ 1473 թվականին Արագոնի զորքերը գրավեցին Կերիբյուսը։ Ամրոցը կորցրեց իր նշանակությունը միայն Պիրենեյան խաղաղության ստորագրումից հետո։
1907 թվականին ամրոցն ընդգրկված է Ֆրանսիայի պատմական հուշարձանների ցանկում[2]։ Այսօր Կերիբյուսը պատմական վայր է, ծովի մակարդակից 728 մ բարձրության վրա։ 1950-ականներին և 1998-2002 թվականներին ամրոցում իրականացվել են վերականգնողական աշխատանքներ։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 base Mérimée (ֆր.) — ministère de la Culture, 1978.
- ↑ Château de Quéribus (ruines)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կերիբյուսի ամրոց» հոդվածին։ |