Jump to content

Կերարտադրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրանուլացված չոր կերեր

Կերարտադրություն, գյուղատնտեսական արտադրության ճյուղ, զբաղվում է անասնաբուծության պահանջը կոպիտ, հյութալի, խտացրած և արոտային կերով ապահովելու խնդիրներով։ Կերարտադրության հիմնական աղբյուրներն են.

  1. դաշտային կերարտադրություն՝ վարելահողերի վրա բազմամյա և միամյա խոտերի, հատիկակերային և հատիկաընդեղեն, սիլոսային, բոստանային կերային մշակաբույսերի և արմատապտուղների մշակում։
  1. Արոտամարգագետնային կերարտադրություն՝ արոտավայրերը և խոտհարքները։ Կերարտադրության նպատակով օգտագործվում են նաև դաշտավարության և սննդարդյունաբերության արտադրանքի մնացորդները։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 391