Կերարտադրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Կերարտադրություն, գյուղատնտեսական արտադրության ճյուղ, զբաղվում է անասնաբուծության պահանջը կոպիտ, հյութալի, խտացրած և արոտային կերով ապահովելու խնդիրներով։ Կերարտադրության հիմնական աղբյուրներն են.

  1. դաշտային կերարտադրություն՝ վարելահողերի վրա բազմամյա և միամյա խոտերի, հատիկակերային և հատիկաընդեղեն, սիլոսային, բոստանային կերային մշակաբույսերի և արմատապտուղների մշակում։ ՀԽՍՀ-ում վարելահողերի ընդհանուր տարածությունը 200 հզ. հա է եղել (1978
  2. Արոտամարգագետնային կերարտադրություն՝ արոտավայրերը և խոտհարքները։ ՀԽՍՀ-ում արոտավայրերի ընդհանուր տարածությունը 635.000 հա է եղել, խոտհարքներինը՝ 130.000 հա (1977)։ Կերարտադրության նպատակով օգտագործվում են նաև դաշտավարության և սննդարդյունաբերության արտադրանքի մնացորդները։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 391 CC-BY-SA-icon-80x15.png