Կեռիի փարոս
Տեսակ | փարոս |
---|---|
Տեղագրություն | Կելնասե |
Վարչական միավոր | Վիիմսի |
Գտնվում է ափին | Ֆիննական ծոց |
Երկիր | Էստոնիա |
Կառուցվել է | 1724 |
Սկսել է աշխատել | 1858 |
Բարձրություն | 28 մետր |
Լույսի բարձրություն | 31 մետր |
Լույսի հեռավորություն | 20 372 մետր |
Լույսի առանձնահատկություն | LFl W 15s |
Լույսի աղբյուր | solar power? |
ARLHS | EST027 |
Keri lighthouse Վիքիպահեստում |
Կեռիի փարոս (էստ․՝ Keri tuletorn), նախկինում հայտնի որպես Կոկշկերի փարոս (շվեդ.՝ Kockskär), էստոնական փարոս Ֆիննական ծոցում՝ Կեռի կղզում։ Փարոսի լույսն ինքնին գտնվում է ծովի մակարդակից 31 մետր բարձրության վրա, մինչդեռ փարոսի բարձրությունն ինքնին 28 մետր է[1][2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկայիս փարոսը կառուցվել է 1858 թվականին։ Այն կարմիր մետաղյա գլան է, որի վրա կա լապտերների սենյակը և պատշգամբ, որը հենված է գլանաձև քարե հիմքի վրա։ Այս լույսը համակարգչով կառավարվում է, սնուցվում է արևային մարտկոցներով։
Ի սկզբանե եղել է փայտե փարոս, որը կառուցվել է 1724 թվականին։ Այն վերակառուցվել է 19-րդ դարի սկզբին՝ քարե հիմքով, որի վրա դրվել է փայտե աշտարակ։
1907 - 1912 թվականներին այն աշխարհի միակ փարոսն էր, որն աշխատում էր բնական գազով։ 1990 թվականին քարե հիմքը սկսել է փլուզվել և տեղադրվել են պողպատե ամրաններ։ 2007 թվականին տեղադրվել է ինտերնետ տեսախցիկ, որին հաջորդել է ինտերնետ օդերևութաբանական կայանը 2009 թվականին։
Պատմական իրադարձություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Փարոսը պատմության մեջ մտել է 1809 թվականի մի դրվագով, երբ Անգլո-ռուսական պատերազմի (1807-1812 ) ժամանակ, երբ Բալթիկ ծովում հայտնվել է փոխծովակալ Ջեյմս Սումարեսի անգլիական էսկադրիլիան, այն հանգցվել է։ Նավակով փարոսապահին է ուղարկվել Սումարեզի ստորագրությամբ սպառնալից մի նամակ, որը գրված էր ռուսերեն բազմաթիվ սխալներով, որով պահանջվում էր անհապաղ վառել փարոսը։ Փարոսի անձնակազմը չի կատարել հրամանը, իսկ նամակը ուղարկվել է Սանկտ Պետերբուրգ և առաջին անգամ տպագրվել «Հայրենիքի որդին» (Сын Отечества) ամսագրի 1842 թվականի առաջին համարում[3]
Տեխնիկական տվյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մթության ժամերին լույսը պտտվում է հետևյալ պարբերականությամբ. 2 վայրկյան սպիտակ լույս է վառվում, որից հետո լույսը 13 վայրկյան անջատվում է։ Լույսը կարելի է տեսնել 11 ծովային մղոնից[4][5]։
Փոստային նամականիշ
[խմբագրել | խմբագրել կոդը]1983 թվականին ԽՍՀՄ փոստը թողարկել է Կեռիի փարոսի պատկերվ նամականիշ։
Էստոնիայի փոստային բաժանմունքը 2003 թվականի հունվարի 15-ին թողարկել է նամականիշ՝ նվիրված Կեռիի փարոսին։ Այդ օրը թողարկվել են նաև փարոսի առաջին օրվա ծրարներ։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Կեռիի փարոս (2005)
-
Կեռիի փարոսը և շրջակա միջավայրերը (2008)
-
Բաղնիք, 1940 թվականի հունիսի 14-ի Kaleva -ի ավիովթարի[6] հուշահամալիր փարոսի մոտ
-
Փարոսի ներքին հարդարանք
-
Փարոսի սանդուղք
-
Փարոսի լույս
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Maritime Administration, Keri Lighthouse (in Estonian)». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ «Lighthouses of Northern Estonia». www.ibiblio.org. Վերցված է 2024 թ․ ապրիլի 10-ին.
- ↑ Подвиг маячных отшельников
- ↑ «Maritime Administration, Keri Lighthouse (in Estonian)». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ Keri Lighthouse Արխիվացված 23 Նոյեմբեր 2015 Wayback Machine Estonian Lighthouse Society
- ↑ «Последний рейс "Калева" / История Авиации 2001 03». www.xliby.ru. Վերցված է 2024-04-10-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Kinnismälestis, Arhitektuurimälestis nr 9500 Kultuurimälestiste riiklikus registris
- Keri lighthouse photo 2005
- «Navigatsioonimärgi 155, Keri tuletorn andmed». Navigatsioonimärkide andmekogu (էստոներեն). 2018 թ․ հունվարի 17. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 7-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կեռիի փարոս» հոդվածին։ |