Կեռիի փարոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կեռիի փարոս
Տեսակփարոս
Վարչական միավորՎիիմսի
Գտնվում է ափինՖիննական ծոց
Երկիր Էստոնիա
Կառուցվել է1724
Սկսել է աշխատել1858
Բարձրություն28 մետր
Լույսի բարձրություն31 մետր
Լույսի հեռավորություն20 372 մետր
Լույսի առանձնահատկությունLFl W 15s
Լույսի աղբյուրsolar power?
ARLHSEST027
Քարտեզ
Քարտեզ
 Keri lighthouse Վիքիպահեստում

Կեռիի փարոս (էստ . ՝ Keri tuletorn), նախկինում հայտնի որպես Կոկշկերի փարոս (շվեդ.՝ Kockskär), էստոնական փարոս Ֆիննական ծոցում՝ Կեռի կղզում։ Փարոսի լույսն ինքնին գտնվում է ծովի մակարդակից 31 մետր բարձրության վրա, մինչդեռ փարոսի բարձրությունն ինքնին 28 մետր է[1][2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայիս փարոսը կառուցվել է 1858 թվականին։ Այն կարմիր մետաղյա գլան է, որի վրա կա լապտերների սենյակը և պատշգամբ, որը հենված է գլանաձև քարե հիմքի վրա։ Այս լույսը համակարգչով կառավարվում է, սնուցվում է արևային մարտկոցներով։

Ի սկզբանե եղել է փայտե փարոս, որը կառուցվել է 1724 թվականին։ Այն վերակառուցվել է 19-րդ դարի սկզբին՝ քարե հիմքով, որի վրա դրվել է փայտե աշտարակ։

1907 - 1912 թվականներին այն աշխարհի միակ փարոսն էր, որն աշխատում էր բնական գազով։ 1990 թվականին քարե հիմքը սկսել է փլուզվել և տեղադրվել են պողպատե ամրաններ։ 2007 թվականին տեղադրվել է ինտերնետ տեսախցիկ, որին հաջորդել է ինտերնետ օդերևութաբանական կայանը 2009 թվականին։

Պատմական իրադարձություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փարոսը պատմության մեջ մտել է 1809 թվականի մի դրվագով, երբ Անգլո-ռուսական պատերազմի (1807-1812 ) ժամանակ, երբ Բալթիկ ծովում հայտնվել է փոխծովակալ Ջեյմս Սումարեսի անգլիական էսկադրիլիան, այն հանգցվել է։ Նավակով փարոսապահին է ուղարկվել Սումարեզի ստորագրությամբ սպառնալից մի նամակ, որը գրված էր ռուսերեն բազմաթիվ սխալներով, որով պահանջվում էր անհապաղ վառել փարոսը։ Փարոսի անձնակազմը չի կատարել հրամանը, իսկ նամակը ուղարկվել է Սանկտ Պետերբուրգ և առաջին անգամ տպագրվել «Հայրենիքի որդին» (Сын Отечества) ամսագրի 1842 թվականի առաջին համարում[3]

Տեխնիկական տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մթության ժամերին լույսը պտտվում է հետևյալ պարբերականությամբ. 2 վայրկյան սպիտակ լույս է վառվում, որից հետո լույսը 13 վայրկյան անջատվում է։ Լույսը կարելի է տեսնել 11 ծովային մղոնից[4][5]։

Փոստային նամականիշ[խմբագրել | խմբագրել կոդը]

1983 թվականին ԽՍՀՄ փոստը թողարկել է Կեռիի փարոսի պատկերվ նամականիշ։

Էստոնիայի փոստային բաժանմունքը 2003 թվականի հունվարի 15-ին թողարկել է նամականիշ՝ նվիրված Կեռիի փարոսին։ Այդ օրը թողարկվել են նաև փարոսի առաջին օրվա ծրարներ։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Maritime Administration, Keri Lighthouse (in Estonian)». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 27-ին.
  2. «Lighthouses of Northern Estonia». www.ibiblio.org. Վերցված է 2024 թ․ ապրիլի 10-ին.
  3. Подвиг маячных отшельников
  4. «Maritime Administration, Keri Lighthouse (in Estonian)». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 27-ին.
  5. Keri Lighthouse Արխիվացված 23 Նոյեմբեր 2015 Wayback Machine Estonian Lighthouse Society
  6. «Последний рейс "Калева" / История Авиации 2001 03». www.xliby.ru. Վերցված է 2024-04-10-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կեռիի փարոս» հոդվածին։