Կենտեղջյուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կենտեղջյուր
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Կետանմաններ
Ընտանիք Դելֆիններ
Ցեղ Կենտեղջյուր
Լատիներեն անվանում
Monodon monoceros
Linnaeus, 1758
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 180485
NCBI 40151

Կենտեղջյուր (լատին․՝ Monodon monoceros), ատամնավոր կետերից է, ապրում է հյուսիսային ցուրտ ծովերում։ Նա ունի 2 անգամ ավելի երկար մարմին, քան Ինիան կամ Սուսակը, այս կենդանու երկարությունը հասնում է 6 մ-ի։ Կենտեղջյուրի վերին ծնոտի մասում աճում են երկու կտրիչ ատամներ, որոնցից ձախակողմյանը զարգանում է հորիզոնական ուղղությամբ։ Դա 2-3 մ երկարությամբ, պտուտակաձև սնամեջ «եղջյուր» է, այդ է պատճառը, որ այս կենդանուն հունարեն անվանում են մոնոդոն կամ եդինորոգ (ռուսերեն), իսկ սկանդինավյան լեզուներով՝ նարվալ։ Բացի այդ ատամներից նա նաև ունի վերին ծնոտում մեկական սեղանատամներ, իսկ ներքևի ծնոտում չկան ատամներ։ Այս կենդանու քթանցքը կիսալուսնաձև է և գտնվում է ճակատի վրա։ Լողաթիակները ձվաձև են, լայն գագաթով։

Երբ եղանակը սկսում է ցրտել նրանք հավաքվում են տարածության վրա և պոչի լողաթիակով ալիքներ առաջացնում, որպեսզի այդ մասում ջուրը չսառի, այլապես նրանք կմնան սառույցի տակ և շնչահեղձ կլինեն։ Երբ արուների եղջյուրները հաստ են լինում անհրաժեշտության դեպքում նրանք կարող են սառույցի շերտը ծակել։

Կենտեղջյուրը սնվում է ձկներով և փափկամարմիններով։ Այս կենդանու միսն օգտագործում են խաշած կամ չորացած վիճակում, իսկ մաշկը ուտում են հում վիճակում։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ս. Գ. Ստեփանյան, Գ. Ե. Ավագյան-«Կենդանական աշխարհի հսկաները», Երևան, 1975. 94 էջ
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կենտեղջյուր» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կենտեղջյուր» հոդվածին։