Կեկուշևայի առանձնատուն
Տեսակ | շենք և ճարտարապետական հուշարձան |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Խամովնիկի շրջան |
Փողոց | Օստոժենկա փողոց (21 с1) |
Ճարտարապետական ոճ | մոդեռն |
Հիմնադրված է | 1903 |
Ճարտարապետ | Լև Կեկուշև |
Ժառանգության կարգավիճակ | Ռուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ[1] |
Ա. Ի. Կեկուշևայի առանձնատուն (ռուս.՝ Особняк А. И. Кекушевой), առանձնատուն Մոսկվայում։ Գտնվում է Օստոժենկա, տուն 21 հասցեով։ Մշակութային ժառանգության դաշնային նշանակության օբյեկտ է[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տունը 1901-1903 թվականներին կառուցել է ճարտարապետ Լև Նիկոլաևիչ Կեկուշևը սեփական նախագծով (մասնակցությամբ Վասիլի Սերգևեիչ Կուզնեցովի)[3]։ Տունը նախատեսված էր ճարտարապետի ընտանիքի համար։ Իրավաբանորեն այն պատկանում էր ճարտարապետի կնոջը` Աննա Իոնովնային։
Տունը կառուցված է մոդեռն ոճի մոսկովյան տարատեսակով։ Տան հատակագծումն ազատ է, անհամաչափ, արտացոլում է ներսույթի կառուցվածքը։ Բարձրությամբ տարբեր ծավալները ստեղծում են հակապատկերային կոմպոզիցիա, որի կենտրոնը նիստավոր աշտարակիկն է։ Փողոցային ճակատի վերևում եղել է այժմ կորսված առյուծի քանդակ, որը, կարելի է ասել, եղել է հեղինակի ստորագրությունը և խորհրդանշել է նրա անունը (ռուս.՝ Лев` առյուծ)։ Ամեն ճակատը ավարտուն հորինվածք է շնորհիվ խոշոր սվաղային տարրերի, որոնք միավորված են խմբերի և աչքի են ընկնում աղյուսե կարմիր պատերի ֆոնին։ Ներքին հատակագծի կենտրոնական տարրը աստիճանն է, որի շուրջը տեղակայված են սենյակները[4]։
1960-2010-ական թվականներին շենքը զբաղեցրել է Եգիպտոսի ռազմական կցորդի բյուրոն։ Այժմ գտնվում է ՌԴ ԱԳՆ-ին կից «Դիվանագիտական կորպուսի սպասարկման գլխավոր վարչության» տնտեսական վարույթում։
Շենքը Միխայիլ Բուլգակովի «Վարպետը և Մարգարիտան» վեպում Մարգարիտայի հնարավոր հասցեներից մեկն է։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Ճակատի ձևավորումը մոդեռն ոճի տերևներով
-
Ճակատի ռելիեֆները ոճավորված ծաղիկներով և խրձերով
-
Ներքևում հաստացող կիսասյուներով մուտքը
-
Առաջին և կիսանկուղային հարկերի պատուհանների ձևավորումը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Указ Президента Российской Федерации № 176 от 20.02.1995
- ↑ «Особняк Кекушевой на Остоженке, 1903 г., арх. Кекушев Л. Н.». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ Нащокина, 2012, էջ 220
- ↑ Москва: Энциклопедия, 1997, էջ 355
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Москва: Энциклопедия / Глав. ред. С. О. Шмидт; Сост.: М. И. Андреев, В. М. Карев. — М. : Большая российская энциклопедия, 1997. — 976 с. — 100 000 экз. — ISBN 5-85270-277-3.
- Московский архитектор Лев Кекушев / М. В. Нащокина; Рос. Акад. Архитектуры и строит. наук, НИИ теории и истории архитектуры и градостроительства. — СПб.: Коло, 2012. — С. 221—227. — 504 [24] с. — ISBN 978-5-901841-97-6
- Нащокина М. В. Лев Кекушев. — М.: Издательский дом Руденцовых, 2013. — С. 163—176. — 660 с. — (Архитектурное наследие России). — 2200 экз. — ISBN 978-5-902877-14-0