Կեկուշևայի առանձնատուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Museum Silhouette.svg
Կեկուշևայի առանձնատուն
Moscow, Ostozhenka 21 May 2010 01.JPG
ՏեսակՌԴ մշակութային ժառանգության օբյեկտ
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
ՏեղագրությունՄոսկվա
Ճարտարապետական ոճմոդեռն
ՃարտարապետLev Kekushev?
Ժառանգության կարգավիճակՌԴ մշակութային ժառանգության օբյեկտ
Կոորդինատներ: 55°44′26.0000001016″ հս․ լ. 37°35′53.000000101606″ ավ. ե. / 55.740555555583775° հս․. լ. 37.59805555558377677° ավ. ե. / 55.740555555583775; 37.59805555558377677

Ա. Ի. Կեկուշևայի առանձնատուն (ռուս.՝ Особняк А. И. Кекушевой), առանձնատուն Մոսկվայում: Գտնվում է Օստոժենկա, տուն 21 հասցեով։ Մշակութային ժառանգության դաշնային նշանակության օբյեկտ է[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տունը 1901-1903 թվականներին կառուցել է ճարտարապետ Լև Նիկոլաևիչ Կեկուշևը սեփական նախագծով (մասնակցությամբ Վասիլի Սերգևեիչ Կուզնեցովի)[2]։ Տունը նախատեսված էր ճարտարապետի ընտանիքի համար։ Իրավաբանորեն այն պատկանում էր ճարտարապետի կնոջը` Աննա Իոնովնային։

Տունը կառուցված է մոդեռն ոճի մոսկովյան տարատեսակով։ Տան հատակագծումն ազատ է, անհամաչափ, արտացոլում է ներսույթի կառուցվածքը։ Բարձրությամբ տարբեր ծավալները ստեղծում են հակապատկերային կոմպոզիցիա, որի կենտրոնը նիստավոր աշտարակիկն է։ Փողոցային ճակատի վերևում եղել է այժմ կորսված առյուծի քանդակ, որը, կարելի է ասել, եղել է հեղինակի ստորագրությունը և խորհրդանշել է նրա անունը (ռուս.՝ Лев` առյուծ)։ Ամեն ճակատը ավարտուն հորինվածք է շնորհիվ խոշոր սվաղային տարրերի, որոնք միավորված են խմբերի և աչքի են ընկնում աղյուսե կարմիր պատերի ֆոնին։ Ներքին հատակագծի կենտրոնական տարրը աստիճանն է, որի շուրջը տեղակայված են սենյակները[3]։

1960-2010-ական թվականներին շենքը զբաղեցրել է Եգիպտոսի ռազմական կցորդի բյուրոն։ Այժմ գտնվում է ՌԴ ԱԳՆ-ին կից «Դիվանագիտական կորպուսի սպասարկման գլխավոր վարչության» տնտեսական վարույթում։

Շենքը Միխայիլ Բուլգակովի «Վարպետը և Մարգարիտան» վեպում Մարգարիտայի հնարավոր հասցեներից մեկն է։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Москва: Энциклопедия / Глав. ред. С. О. Шмидт; Сост.: М. И. Андреев, В. М. Карев. — М. : Большая российская энциклопедия, 1997. — 976 с. — 100 000 экз. — ISBN 5-85270-277-3.
  • Московский архитектор Лев Кекушев / М. В. Нащокина; Рос. Акад. Архитектуры и строит. наук, НИИ теории и истории архитектуры и градостроительства. — СПб.: Коло, 2012. — С. 221—227. — 504 [24] с. — ISBN 978-5-901841-97-6
  • Нащокина М. В. Лев Кекушев. — М.: Издательский дом Руденцовых, 2013. — С. 163—176. — 660 с. — (Архитектурное наследие России). — 2200 экз. — ISBN 978-5-902877-14-0