Jump to content

Կա’ Ֆարսետտի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կա’ Ֆարսետտի
Տեսակշենք
Երկիր Իտալիա
ՏեղագրությունՍան Մարկո
Ճարտարապետական ոճբյուզանդական ճարտարապետություն և վերածննդի ճարտարապետություն
Անվանված էՖարսետտի
Հիմնադրված է13-րդ դար
Իրադարձություններհրդեհ
Քարտեզ
Քարտեզ

Կա’ Ֆարսետտի (իտալ.՝ Ca' Farsetti) կամ Պալացցո Դանդոլո Ֆարսետի (իտալ.՝ Palazzo Dandolo Farsetti), պալատ իտալական Վենետիկ քաղաքում[1], տեղակայված է Մեծ ջրանցքի Սան Մարկո շրջանում։ Գտնվում է Ռիալտո կամրջից ոչ հեռու[2]։

Պալատը կառուցվել է 13-րդ դարում դոժ Էնրիկո Դանդոլոյի ժառանգների կողմից։ Ֆեդերիգո Կոնտարինին, որը գնել էր այն 1440 թվականին, ավելացրել է է ևս երկու հարկ։ 1524 թվականին տեղի ունեցած հրդեհի հետևանքով պալատը գրեթե ամբողջությամբ ավերվել է[3]։ Շուրջ 1670 թվականին այն ձեռք է բերել Ֆարսետի ընտանիքը, որը 18-րդ դարում այստեղ հիմնել է ակադեմիա։ 19-րդ դարի սկզբին պալատը վերափոխվել է հյուրանոցի, իսկ 1926 թվականին այն դարձել է Վենետիկի քաղաքապետարանի սեփականությունը[4][5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Brusegan, Marcello (2005). La grande guida dei monumenti di Venezia. Rome: Newton & Compton. ISBN 88-541-0475-2.
  2. Kington, Tom (2014 թ․ սեպտեմբերի 27). «George Clooney Marries In Venice Ceremony». Sky News. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 27-ին.
  3. Alcuni palazzi: ed antichi edificii di Venezia, by Giuseppe Tassini, Filippi Editori, Tipografia M. Fontana, Venice (1879): pages 7-8.
  4. La grande guida dei monumenti di Venezia. — Rome: Newton Compton Editori, Newton & Compton. |год=2005 |isbn=88-541-0475-2 |язык=und |автор=Brusegan, Marcello}}
  5. Squires, Nick (2014 թ․ սեպտեմբերի 15). «George Clooney 'to be married by ex-Rome mayor'». The Daily Telegraph. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 27-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կա’ Ֆարսետտի» հոդվածին։