Կարսի պաշարում (1855)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարսի պաշարում (1855)
Ղրիմի պատերազմ

«Կարսի անկումը, Ղրիմի պատերազմ, 1855 թվականի նոյեմբերի 28։ Մոտ 1860 թվական։ Ազգային ռազմական թանգարան, Լոնդոն
Թվական 1855 թվականի հունիսից նոյեմբեր
Վայր Կարս, Օսմանյան կայսրություն
Արդյունք Ռուսական զորքերի հաղթանակ
Հակառակորդներ
Ռուսական կայսրություն Ռուսական կայսրություն Օսմանյան կայսրություն Օսմանյան կայսրություն
Հրամանատարներ
Ռուսաստան Նիկոլայ Մուրավյով-Կարսկի Օսմանյան կայսրություն Մեհմետ Վասըֆ փաշա Հանձնվել է

Միացյալ Թագավորություն Ուիլյամ Ուիլյամս Հանձնվել է

Կողմերի ուժեր
25 000 զինվորներ 17 000 մարդ
Ռազմական կորուստներ
2377 զոհեր (այդ թվում 2 գեներալներ և 79 սպաներ)
5187 վիրավորներ (այդ թվում 3 գեներալներ և 182 սպաներ)
170 գերիներ (այդ թվում 2 սպա)
Ընդհանուր՝ 7734 մարդ (այդ թվում 5 գեներալներ և 263 սպաներ)
6500 զոհեր և վիրավորներ,
11 127 պատանդներ (այդ թվում 13 գեներալներ և 687 սպաներ)
Ընդհանուր՝ 17 627 մարդ

Կարսի պաշարում, Ղրիմի պատերազմի ժամանակ (1853—1856) ռուսական զորքերի կողմից Կարս բերդաքաղաքի պաշարում։ Պաշարումը ձգվել է հինգ ամիս՝ 1855 թվականի հունիսից նոյեմբեր, որն ավարտվել է ռուսական զորքերի հաղթանակով։ Ռուսական զորքերը բաղկացած են եղել 25 000 զինծառայողներից, իսկ Կարսում տեղակայված է եղել 17 000-անոց կայազոր։

Կարսի պաշարումը եղել է Ղրիմի պատերազմի վերջին նշանակալի իրադարձությունը։ Այն եղել է ռուսական զորքերի խոշոր հաղթանակը, որը տեղի է ունեցել Սևաստոպոլի պաշտպանության խայտառակ պարտությունից հետո։ Վերջինս ռուսական հասարակության կողմից հիվանդագին է ընդունվել։ Այդուհանդերձ, Կարսի գրավումը չփոխեց պատերազմի հետ ընթացքը[1]։

Այս պաշարումը եղել է 19-րդ դարի Կարսի թվով երկրորդ նվաճումը ռուսական զորքերի կողմից։ Առաջին անգամ ռուսները գրավել են Կարսը 1828 թվականին, իսկ երրորդը՝ 1877 թվականին։

Ռազմական գործողությունների ընթացք[խմբագրել | խմբագրել կոդը]

1855 թվականի հունիսին Ալեքսանդր II-ը որոշել է թուլացնել Սևաստոպոլի նկատմամբ ճնշումները։ Այդ նպատակով նա հրամայել է գեներալ Նիկոլայ Մուրավյով-Կարսկիին հարձակվել Օսմանյան կայսրության արևելյան սահմանների ուղղությամբ։ Գեներալը մի շարք զինված ռազմական միավորումները միացնելով իրար ձևավորել է 25 000-անոց բանակ։ Մուրավյովը որոշել է հարձակվել Կարսի վրա, որն Օսմանյան կայսրության արևելյան հատվածի գլխավոր ամրոցներից մեկն էր։ 1855 թվականի հունիսին մոտենալով Կարսին՝ Ն․Ն․ Մուրավյովը մտադիր էր ամրոցը նվաճել հուժկու շրջափակման արդյունքում, բայց քանի որ բերդաքաղաքում առկա էին մեծ քանակությամբ պաշարներ, նրա հույսերը չարդարացան[2]։

Այդուհանդերձ, օգոստոսի վերջին լուրեր տարածվեցին այն մասին, որ Օմեր փաշայի զորախումբը իջեցվել է Բաթումում և շտապում է օգնության Կարսի բերդում պաշարվածներին։ Սեպտեմբերի 12-ին հայտարարվել է Սևաստոպոլի անկման մասին։ Գեներալ Մուրավյովը որոշել է գրոհով վերցնել ամրոցը։ Գրոհը, որը տեղի ունեցավ սեպտեմբերի 17-ի առավոտյան, ճնշվել է թուրքական կայազորի կողմից, որը գլխավորում էր բրիտանացի գնդապետ, սըր Ուիլյամ Ֆենուիք Ուիլյամսը։ Գրոհի ժամանակ ռուսները տվել են շուրջ 6500 զոհ, սակայն Մուրավյովը հետ չի նահանջել Կարսից, ավելի ուժեղացրել շրջափակումը և մշտապես հարձակումներ կատարում կայազորի ուղղությամբ։ Այդ պարբերական հարձակումները, իսկ գլխավորը՝ պաշարների սպառումը և խոլերայի համաճարակի տարածումը ստիպեցին Ուիլյամսին նոյեմբերի 16-ին հանձնել Կարսը։

Փարիզի հաշտության պայմանագրից հետո՝ Կարսը անցել է կրկին թուրքերին, որոնք մինչև 1877 թվականը դարձրեցին խոշոր ամրաշինական կառույց[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. s:На взятие Карса (Никитин)#Примечания
  2. 2,0 2,1 «Карс, город». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարսի պաշարում (1855)» հոդվածին։