Կարպիս Շամլյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարպիս Շամլյան
Ծնվել էփետրվարի 9, 1939(1939-02-09)
ԾննդավայրԱլեքսանդրիա, Եգիպտոս
Մահացել էփետրվարի 11, 2022(2022-02-11)[1] (83 տարեկան)
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1965)
Քաղաքացիություն Հայկական ԽՍՀ
Մասնագիտությունդերասան
Պարգևներ և մրցանակներ
Հայաստանի վաստակավոր արտիստ

Կարպիս Հակոբի Շամլյան (փետրվարի 9, 1939(1939-02-09), Ալեքսանդրիա, Եգիպտոս - փետրվարի 11, 2022(2022-02-11)[1]), հայ դերասան։ Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարպիս Շամլյանը ծնվել է Ալեքսանդրիայում։ 1947 թվականին հայրենդարձել է, բնակվել է Լենինականում, այնուհետև հրավիրվել է «Հայֆիլմ» կինոստուդիային կից կինոդերասանի ստուդիա՝ առանց քննությունների։ Ուսմանը զուգահեռ նկարահանվել է «Նվագախմբի տղաները» (1960 թ.), «Ճանապարհ» (1961 թ.), «Գիշերվա ժամադրություն» (1961 թ.) և այլ ֆիլմերում։ 1965 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը՝ Արտաշես Հովսեփյանի արվեստանոցը։ 1964 թվականից հանդես է եկել Լենինականի պետական թատրոնում 1971 թվականից Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան է[3]։

Ներկայացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տեր Բարսեղ՝ Երվանդ Օտյանի «Սեր և ծիծաղ»
  • Ալդոմիրցի՝ Ս. Ստրատիևի «Ավտոբուս»
  • Քրիսիփ՝ Գ. Գորինի «Մոռանալ Հերոստրատին»
  • Ժերոնտ՝ Մոլիերի «Ակամա բժիշկ»
  • Գենոլե Մաշու՝ Ի. Ժամյակի «Վճարովի պատրանք»
  • Հայր Մոնտեգյու՝ Ուիլյամ Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ»
    • Գերեզմանափոր՝ «Համլետ»
    • Բժիշկ՝ «Մակբեթ»
    • Կարդինալ՝ «Ռիչարդ 3-րդ»
  • Փարիսեցի՝ Պերճ Զեյթունցյանի «Հիսուս Նազովրեցին և նրա երկրորդ աշակերտը»
  • Միգելե՝ Է. դե Ֆիլիպպոյի «Ֆիլոմենա Մարտուրանո»
  • Գենոլե Մարշո՝ Ի. Ժամյակի «Մսյո Ամիլկար»

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ընկեր Փանջունի», 1993 թ.

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀՀ վաստակավոր արտիստ, 2008 թ.
  • ՀԹԳՄ ոսկե մեդալ, 2012, 2015 թթ.
  • ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակ, 2015 թ.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Մահացել է դերասան Կարպիս Շամլյանը
  2. Հայաստանի վաստակավոր արտիստի պատվավոր կոչում շնորհելու մասին
  3. «Կարպիս Շամլյանի կենսագրությունը avproduction.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 10-ին.